Առավոտյան մոտ 7։30-ից Ստեփանակերտը հրետակոծվում է։ Լսվել է 20 պայթյուն: Գրեթե անդադար հնչում է օդային տագնապի ազդանշանը։ Քաղաքի մի մասը հոսանքազրկվեց, 40 րոպե անց հոսանքի մատակարարումը վերականգնվեց։
Այժմ էլ օդային տագնապի ազդանշանը շարունակում է հնչել։ Այս պատերազմում սա Ստեփանակերտի ամենաերկարատև հրետակոծումն է։