Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Մակրոնը, Պուտինն ու Թրամփը համատեղ հայտարարություն են արել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ

Մակրոնը, Պուտինն ու Թրամփը համատեղ հայտարարություն են արել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ
02.10.2020 | 11:47

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահները հոկտեմբերի 1-ին համատեղ հայտարարություն են արել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ, որտեղ արդեն մի քանի օր շարունակվում են մասշտաբային մարտական գործողությունները: Հայտարարության մասին հաղորդել է Կրեմլի կայքը: Ավելի ուշ հայտարարությունը հաստատեց Ֆրանսիայի նախագահը Եվրախորհրդի նիստից առաջ Բրյուսելում: Հայտարարությունը հրապարակվեց և Ելիսեյան պալատի կայքում:


Հայտարարության մեջ նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները «ամենավճռական կերպով դատապարտում են բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի շփման գոտում», «սգում են զոհվածների համար», «ցավակցում են սպանվածների և վիրավորների ընտանիքներին» և կոչ են անում «անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»:
«Մենք նաև կոչ ենք անում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ պարտավորվել բարեխիղճ և առանց նախապայմանների վերսկսել ըստ էության բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ»՝ նշված է հայտարարության մեջ: Հոկտեմբերի 30-ի առավոտյան Մակրոնն ասել էր, որ հեռախոսով քննարկելու է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ՌԴ նախագահի, հետո ԱՄՆ նախագահի հետ: Նա հաղորդեց նաև, որ հարցը քննարկվելու է Եվրախորդի նիստում՝ հոկտեմբերի 1-2-ը Բրյուսելում:
RFI


Հ.Գ. Հոկտեմբերի 1-ին Էմանուել Մակրոնը Բրյուսելում հայտարարեց. «Այսօր մենք ունենք տեղեկություններ, որոնք հստակ վկայում են, որ սիրիական ջիհադիստական խմբավորումների զինյալները լքել են մարտական գործողությունների թատերաբեմը, որ Գազիանթեփով միանան ռազմական գործողություններին Վերին Ղարաբաղում»: Վերին Ղարաբաղը չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆրանսիական պաշտոնական անվանումն է: Մակրոնը նաև նշեց, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից իրականացված հարվածների համար ոչ մի հիմք չկար: Լիբիայից ու Սիրիայից անօրինական զինված կազմավորումների զինյալների փոխադրման մասին Լեռնաին Ղարաբաղի կոնֆլիկտի գոտի սեպտեմբերի 30-ին խոսեցին և Ռուսաստանում՝ հայտարարությունը տեղակայվեց ՌԴ ԱԳՆ կայքում: Էմանուել Մակրոնի խոսքով՝ զինյալների տեղափոխումը «Շատ լուրջ նոր փաստ է, որ փոխում է ուժերի հավասարակշռությունը կոնֆլիկտում»: Նա ընդգծեց, որ պայմանավորվել է Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հետ վարձկանների տեղաշարժի մասին տեղեկատվության փոխանակման վերաբերյալ: Էմանուել Մակրոնը պատրաստվում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբից Թուրքային հեռացնելու հարցը բարձրացնել Բրյուսելում: Փաստացի՝ մի քանի օրում Ֆրանսիայի նախագահը Արցախի կոնֆլիկտի հարցով ավելի շատ ու կոնկրետ հայտարարություններ արեց, քան՝ իր նախագահության ողջ ընթացքում: Եվ որքան էլ տարօրինակ է՝ սեպտեմբերյան պատերազմը մեկ հայտարարության մեջ միավորեց ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի նախագահներին, որ անհնար է թվում ցանկացած այլ հարցում:
Իսկ երեկ երեկոյան Լավրովի ու Չավուշօղլուի հեռախոսազրույցից հետո հայտարարությունը փաստացի վկայեց, որ Անկարան հանձնեց Բաքվին և հակառակ Էրդողանի հայտարարության, որ «անընդունելի է, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը կրակի դադարեցում է պահանջում, նախ պետք է պահանջի, որ հայերը դուրս հանեն զորքերն Ադրբեջանից», Չավուշօղլուն Լավրովի հետ «լուրջ մտահոգություն» հայտնեց «շարունակվող ռազմական գործողությունների առնչությամբ» և կոչ արեց «անհապաղ դադարեցնել»: Կողմերը պատրաստակամություն են հայտնել համակարգել Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունները՝ իրավիճակի կայունացման և ղարաբաղյան խնդրի կարգավորումը շուտափույթ դիվանագիտական շրջափուլ վերադարձնելու համար։ Համարենք, որ սա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջին հայացքից անորոշ հայտարարության առաջին արդյունքն էր: Սպասենք զարգացումներին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9677

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ