ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Նման ճա­կա­տագ­րա­կան դա­դար­ներ ե­րա­նի այլևս չկրկն­վեն»

«Նման ճա­կա­տագ­րա­կան դա­դար­ներ ե­րա­նի այլևս չկրկն­վեն»
08.09.2020 | 00:31

«Ի­րա­տե­սի» հյու­րը Ա­լեք­սանդր Սպեն­դիա­րյա­նի ան­վան օ­պե­րա­յի և բա­լե­տի ազ­գա­յին ա­կա­դե­միա­կան թատ­րո­նի բա­լե­տի մե­նա­պա­րու­հի ԱՆՆԱ ՎԵ­ՔԻ­ԼՅԱՆՆ է։ Զրու­ցել ենք ար­տիստ­նե­րի պա­րա­պուր­դի ու զբաղ­վա­ծու­թյան, բա­լե­տա­յին աշ­խար­հի նր­բե­րանգ­նե­րի, և հենց իր՝ ար­տիս­տու­հու ան­ցած ճա­նա­պար­հի մա­սին։ Ան­նա Վե­քի­լյա­նը մե­նա­պա­րե­րով և գլ­խա­վոր դե­րե­րով հան­դես է ե­կել բա­լե­տա­յին և օ­պե­րա­յին ներ­կա­յա­ցում­նե­րում («Լոր­կիա­նա», Սո­լե­դադ, «Դոն Կի­խոտ», Ռո­զի­տա, «Շե­հե­րա­զա­դե», Զու­բեյ­դա, հատ­ված, «Լա Ռևան­չա Դել Տան­գո», «Լա Բո­հեմ», «Ա­նուշ», հար­սի պար` Նու­նու­ֆար, «Ա­լե­կո», գն­չու­հի և այլն): Հյու­րա­խա­ղե­րի է մեկ­նել Ռու­սաս­տան, Ե­գիպ­տոս, Սի­րիա, Թուր­քիա, Թու­նիս, Կա­տար և այլ եր­կր­ներ։

-Ար­տա­կարգ դրու­թյու­նը շատ անս­պա­սե­լի ներ­խու­ժեց մեր կյանք։ Ի՞նչ ծրագ­րեր կա­յին, որ ա­նա­վարտ մնա­ցին, չե­ղարկ­վե­ցին կամ հե­տաձգ­վե­ցին։
-Ա­յո, բո­լո­րիս հա­մար անս­պա­սե­լի և բարդ շր­ջան է, որ փոր­ձում ենք հաղ­թա­հա­րել ու ա­ռաջ շարժ­վել: Ո­րոշ ծրագ­րեր հնա­րա­վոր ե­ղավ շա­րու­նա­կել առ­ցանց հար­թա­կում, մյուս ծրագ­րե­րը հե­տաձգ­վել են ա­նո­րոշ ժա­մա­նա­կով:
-Մե­կու­սաց­ման օ­րե­րին ինչ­պե՞ս էր հա­ջող­վում պահ­պա­նել մար­զա­վի­ճակն ու հո­գու տո­կու­նու­թյու­նը։ Շա­տերն ա­սում են, որ այս դա­դա­րը պետք էր։
-Դա­սա­կան պա­րի մար­զում­ներն այս օ­րե­րին շա­րու­նա­կում էի տա­նը, եր­բեմն մաս­նակ­ցում նաև առ­ցանց պա­րապ­մունք­նե­րի, որն աշ­խար­հի բո­լոր կե­տե­րից տար­բեր օ­րե­րի և ժա­մե­րի դա­սե­րին միա­նա­լու լավ հնա­րա­վո­րու­թյուն էր բա­լե­տի ար­տիստ­նե­րի հա­մար: Նման հա­մախմ­բու­մը, որն ի­րա­կան կյան­քում անհ­նար է, հույս, հա­վատ և ուժ է տա­լիս մե­կու­սաց­ման այս օ­րե­րին: Սա­կայն, միևնույն է, բա­լե­տի ար­տիս­տի լա­վա­գույն մար­զա­վի­ճակն ա­պա­հով­վում է հա­մա­պա­տաս­խան պայ­ման­նե­րով դահ­լի­ճում պա­րա­պե­լով և բե­մում ներ­կա­յա­ցում­նե­րում պա­րե­լով: Ի­հար­կե, կյան­քում դա­դար­ներ միշտ էլ պետք են` մտ­քե­րը կար­գա­վո­րե­լու, նոր գա­ղա­փար­նե­րի շուրջ մտո­րե­լու նաև պար­զա­պես հան­գս­տի մեկ­նե­լու և վե­րա­կան­գն­վե­լու հա­մար: Սա­կայն այս դեպ­քում, երբ սահ­մա­նա­փա­կում­նե­րը շատ են, իսկ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը` քիչ, երբ բազ­մա­թիվ մար­դիկ գոր­ծա­զուրկ են, և երբ վտանգ­ված են հա­զա­րա­վոր մարդ­կա­յին կյան­քեր, կա­րող եմ միայն ա­վե­լաց­նել` նման ճա­կա­տագ­րա­կան դա­դար­ներ ե­րա­նի այլևս չկրկն­վեն:
-Փոր­ձե­րը վերս­կս­վե՞լ են։ Խո­սակ­ցու­թյուն կար, որ սեպ­տեմ­բե­րից հա­մեր­գաս­րահ­նե­րը կբաց­վեն։
-Հա­մեր­գաս­րահ­նե­րի բաց­ման հետ կապ­ված դեռ որևէ հս­տակ տե­ղե­կու­թյուն չու­նեմ: Վեր­ջերս վեր­սկ­սել ենք փոքր խմ­բե­րով դա­սա­կան պա­րի մար­զում­նե­րը, ար­տա­կարգ դրու­թյան ա­վար­տի հետ կվերս­կս­վեն նաև ներ­կա­յա­ցում­նե­րի փոր­ձե­րը: Նշեմ նաև, որ հա­ճա­խա­կի կազ­մա­կերպ­վում են հրա­շա­լի առ­ցանց հա­մեր­գա­յին ծրագ­րեր, ո­րոնք այս օ­րե­րին ցու­ցադր­վում են օ­պե­րա­յի և բա­լե­տի ազ­գա­յին ա­կա­դե­միա­կան թատ­րո­նի ֆեյս­բու­քյան պաշ­տո­նա­կան է­ջում:
-Ի՞նչ փո­փո­խու­թյուն­նե­րի կա­րիք ու­նի օ­պե­րա­յին թատ­րո­նը, գու­ցե՝ խա­ղա­ցան­կի թար­մա­ցում, ժա­մա­նա­կա­կից մո­տե­ցում­ներ, հյու­րա­խա­ղեր...
-Թատ­րո­նի խա­ղա­ցան­կը պար­բե­րա­բար հա­մալր­վում է և՛ բա­լե­տա­յին, և՛ օ­պե­րա­յին նոր ներ­կա­յա­ցում­նե­րով, սա­կայն ցան­կա­լի է, որ ա­վե­լի հա­ճա­խա­կի լի­նեին և՛ ժա­մա­նա­կա­կից, և՛ դա­սա­կան նոր բե­մադ­րու­թյուն­ներ, ին­չի հա­մար անհ­րա­ժեշտ են պե­տու­թյան և հո­վա­նա­վոր­նե­րի ու­շադ­րու­թյունն ու ա­ջակ­ցու­թյու­նը: Ինչ վե­րա­բե­րում է հյու­րա­խա­ղե­րին, հու­սով եմ, հա­մա­վա­րա­կի ա­վար­տից հե­տո կր­կին կլի­նեն մեկ­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն­ներ:
-Ար­տերկ­րից կա՞ն հրա­վեր­ներ, ու­շագ­րավ ա­ռա­ջարկ­ներ, որ գու­ցե ստի­պեն մեկ­նել երկ­րից։
-Նման հնա­րա­վո­րու­թյուն­ներ և ա­ռա­ջարկ­ներ ե­ղել են և՛ բա­լե­տա­յին խմ­բում ընդ­գկ­վե­լու, և՛ վար­պե­տու­թյան դա­սե­րի մաս­նակ­ցե­լու, և՛ դա­սա­վան­դե­լու ա­ռու­մով, սա­կայն այդ ժա­մա­նա­կաշր­ջա­նը հա­մըն­կել էր թատ­րո­նում իմ ա­ռա­ջին մե­նա­պա­րով հան­դես գա­լու, նոր դե­րեր փոր­ձե­լու և հա­մալ­սա­րա­նա­կան տա­րի­նե­րի հետ, այդ պատ­ճա­ռով չմեկ­նե­ցի: Լավ հնա­րա­վո­րու­թյան դեպ­քում, կար­ծում եմ, կմեկ­նեի, ե­թե ի­հար­կե եր­կա­րատև ժամ­կե­տով չէ: Ընդ­հան­րա­պես, փո­խա­դարձ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հնա­րա­վո­րու­թյու­նը բա­լե­տա­յին ար­վես­տում շատ եմ կարևո­րում:
-Ան­նա, ինչ­պե՞ս ընտ­րե­ցիք բա­լե­տը, կամ գու­ցե բա­լե՞տն է Ձեզ ընտ­րել։
-Միշտ հիաց­մուն­քով հի­շում եմ ման­կու­թյան տա­րի­նե­րի մի հե­տաքր­քիր դր­վագ, երբ մայ­րի­կիս և հո­րաք­րոջս հետ ներ­կա էինք Երևա­նի պա­րար­վես­տի ու­սում­նա­րա­նի (այժմ` պե­տա­կան քո­լեջ) ա­մա­նո­րյան հա­մեր­գին՝ ու­սում­նա­րա­նի շնոր­հա­լի սա­նե­րի բա­լե­տա­յին ներ­կա­յա­ցում­նե­րով: Ես այն­քան կլան­ված էի մաս­նա­կից­նե­րի բազ­մե­րանգ բա­լե­տա­յին զգեստ­նե­րով, նրանց գե­ղե­ցիկ ու ա­նի­րա­կան թվա­ցող պա­րա­յին շար­ժում­նե­րով՝ զու­գորդ­ված հրա­շա­լի ե­րաժշ­տու­թյամբ, որ չն­կա­տե­ցի, թե ինչ­պես հա­մեր­գի ա­վար­տին բա­լե­տա­յին զգես­տով մի ժպ­տե­րես աղջ­նակ մո­տե­ցավ ինձ և ձեռքս բռ­նած բեմ բարձ­րաց­րեց տո­նա­ծա­ռի շուրջ մյուս մաս­նա­կից­նե­րի հետ պա­րե­լու: Երևա­նի պա­րար­վես­տի ու­սում­նա­րա­նի ա­վան­դույթ դար­ձած ա­մա­նո­րյան այդ գե­ղե­ցիկ մի­ջո­ցառ­ման շնոր­հիվ ես և շատ ե­րե­խա­ներ հայ­տն­վե­ցինք բա­լե­տի հե­քիա­թա­յին աշ­խար­հում։ Այս­պի­սով, կա­րե­լի է ա­սել, որ այդ ընտ­րու­թյու­նը փո­խա­դարձ էր: Նշեմ, որ այդ տա­րի­նե­րին պա­րար­վես­տի ու­սում­նա­րա­նի տնօ­րենը Թե­րե­զա Գրի­գո­րյանն էր, ում նա­խա­ձեռ­նու­թյամբ էլ կյան­քի էր կոչ­վել ա­մա­նո­րյան մի­ջո­ցա­ռու­մը։
-Ձեր ա­մե­նա­հա­ջող­ված կեր­պա­րը բա­լե­տում։
-Ցան­կա­ցած դե­րի հիմ­նա­կան քն­նա­դա­տը հան­դի­սա­տեսն է, հետևա­բար, դա­տե­լով հան­դի­սա­տե­սի ջերմ ար­ձա­գան­քից, իմ բո­լոր կեր­պար­ներն էլ կա­րե­լի է հա­ջող­ված հա­մա­րել: Ընդ­հան­րա­պես, հա­ջո­ղու­թյան հաս­նե­լու հա­մար շատ կարևոր է նաև տվյալ կեր­պա­րի հո­գե­հա­րա­զատ լի­նե­լու հան­գա­ման­քը:
-Կա՞ դեր, որ ան­չափ ու­զում եք մարմ­նա­վո­րել, բայց ա­ռիթ չի ըն­ձեռ­վում։
-Ցան­կա­լի դե­րե­րը շատ են, սա­կայն այդ ներ­կա­յա­ցում­նե­րը դեռևս չկան մեր խա­ղա­ցան­կում:
-Գնա­հա­տա­կան, կար­ծիք, որ կարևոր նշա­նա­կու­թյուն է ու­նե­ցել Ձեզ հա­մար։
-Շատ կարևո­րում եմ ներ­կա­յա­ցու­մից ա­ռաջ և հե­տո փոր­ձա­վար­նե­րիս խոր­հուրդ­ներն ու կար­ծիք­նե­րը, հատ­կա­պես նրանց գո­վես­տի խոս­քե­րին ար­ժա­նա­նա­լը, ներ­կա­յաց­ման ա­վար­տին հան­դի­սա­տե­սի հիաց­մունքն ու ջերմ խոս­քե­րը։ Յու­րա­քան­չյուր դրա­կան կար­ծիք դե­րա­սա­նի հա­մար հեր­թա­կան դե­րում նոր լից­քե­րով հան­դես գա­լու և կա­տա­րե­լա­գործ­վե­լու շար­ժա­ռիթ է:
-ՈՒ­նեք երկ­րորդ մաս­նա­գի­տու­թյուն՝ մի­ջազ­գայ­նա­գետ ի­րա­վա­բան եք, մե­կը մյու­սին չե՞ն խան­գա­րում։
-Ընդ­հա­նուր առ­մամբ, եր­կու մաս­նա­գի­տու­թյուն­ներն էլ հարս­տաց­րել են իմ աշ­խար­հըն­կա­լու­մը:
-Պա­րը ա­վե­լի շատ մար­զա­վի­ճա՞կ է, թե՞ հո­գե­վի­ճակ։ Լավ պա­րե­լու հա­մար պետք է ու­նե­նալ լավ տեխ­նի­կա, բնա­տուր շնո՞րհք, թե՞ նե­րաշ­խարհ, որ կթե­լադ­րի շար­ժում­ներդ։
-Պա­րա­յին շար­ժում­նե­րի մի­ջո­ցով կա­րե­լի է ար­տա­հայ­տել տար­բեր հո­գե­վի­ճակ­ներ, ո­րոնք լիար­ժեք ու կա­տա­րյալ են դառ­նում հա­մա­պա­տաս­խան մար­զա­վի­ճա­կում լի­նե­լու դեպ­քում: Բա­լե­տա­յին ար­վես­տում հա­ջո­ղու­թյան հաս­նե­լու հա­մար ան­գամ բնա­տուր տա­ղանդն այն­քան ա­ռաջ­նա­հերթ չէ, որ­քան աշ­խա­տա­սի­րու­թյունն ու հա­մա­ռու­թյու­նը, ո­րոնց շնոր­հիվ էլ կա­րե­լի է զար­գաց­նել պա­րա­յին տեխ­նի­կան: Հա­րուստ նե­րաշ­խար­հը նույն­պես ար­տիս­տի հա­մար շատ կարևոր է, քա­նի որ ան­մի­ջա­պես ար­տա­ցոլ­վում է նրա հա­յաց­քի և շար­ժում­նե­րի մեջ՝ թող­նե­լով ան­կեղծ ու տպա­վո­րիչ կեր­պա­րի ան­մո­ռա­նա­լի հետք հան­դի­սա­տե­սի սր­տե­րում:
-Մա­նա­գի­տու­թյու­նը ապ­րե­լա­կերպ է, խառն­վածք. այս ի­մաս­տով ինչ­պի­սի՞ն են բա­լե­տի ար­տիստ­նե­րը։
-Ընդ­հա­նուր առ­մամբ, դե­րա­սան­նե­րը շատ զգա­յուն ու նուրբ հո­գի ու­նե­ցող, պա­տաս­խա­նատ­վու­թյան բարձր զգա­ցու­մով, ու­ժեղ կամ­քի տեր ար­վես­տի նվի­րյալ­ներ են: Իսկ բա­լե­տի ար­տիստ­նե­րին, այդ ա­մե­նի հետ մեկ­տեղ, յու­րա­հա­տուկ է նաև ֆի­զի­կա­կան բարձր աշ­խա­տու­նա­կու­թյու­նը, ճկու­նու­թյու­նը, ինչ­պես նաև շար­ժում­նե­րի պլաս­տի­կան և կոոր­դի­նա­ցիան, զու­գորդ­ված ե­րաժշ­տա­կան տակ­տի զգա­ցո­ղու­թյան հետ և այլն:
-Ի՞նչ ծրագ­րեր ու­նեք, որ ի­րա­կա­նաց­նե­լու եք հա­մա­վա­րա­կը հաղ­թա­հա­րե­լուց հե­տո։
-Ծրագ­րե­րից խո­սե­լը դեռ վաղ է, քա­նի որ դրանց ի­րա­կա­նա­ցումն ան­մի­ջա­կա­նո­րեն կապ­ված է հա­մա­վա­րա­կի ա­վար­տի հետ: Այժմ օ­պե­րա­յի և բա­լե­տի թատ­րո­նի աշ­խա­տան­քա­յին պրո­ցեսն ար­դեն վերս­կս­վել է, և մենք կա­րո­տով սպա­սում ենք այն օր­վան, երբ կր­կին կբաց­վեն թատ­րո­նի դռ­նե­րը մեր սի­րե­լի հան­դի­սա­տե­սի առջև:

Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Գլխավոր լուսանկարը՝ Գևորգ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
  • Զոբեիդա, Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադե» բալետից հատված, լուսանկարիչ` Նաիրուհի Մարգարյան
  • Իսպանական ժող. երաժշտություն, «Լորկիանա» բալետ
  • Լուսանկարը` Նիկ Մանուչարյանի
  • Լուսանկարը` Տիգրան Լորսաբյան
  • Հարսի պարը, «Նունուֆար», Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի 2-րդ գործողությունիցլուսանկարիչ` Տիգրան Առաքելյան
  • Ռոզիտա, Լ. Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետային ներկայացման 2-րդ գործողությունից, լուսանկարիչ` Տաթև Ավետիս
  • Ս. Ռախմանինով, «Ալեկո» օպերա, լուսանկարիչ՝ Տաթև Ավետիս
  • Ֆանդանգո, Լ. Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետային ներկայացման 3-րդ գործողությունից, լուսանկարիչ՝  Տիգրան Առաքելյան
Դիտվել է՝ 8590

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ