Մոհամեդ Աբդուլա Շումարին Եմենից ժամանել է Եգիպտոս և խցանել Կահիրեի երթևեկությունը, խուճապ տարածել փողոցներում: Ակամա: Մարդիկ նախ փախել են նրա շրջապատից, հետո բռնել նրան, միայն ոստիկանության աշխատակիցների միջամտությամբ է պարզվել, որ նա Հոսնի Մուբարաքը չէ և ընդհանրապես եգիպտացի չէ: Տարօրինակ է, թե ինչու՞ են եգիպտացիները վախենում իրենց նախկին նախագահից, ում ցմահ ազատազրկման են դատապարտել: Ոստիկանները ստուգելով Շումարիի փաստաթղթերը` ներողություն են խնդրել և ազատ են արձակել եմենցուն: