ASEAN-ի` Հարավ-արևելյան Ասիայի երկրները համաձայնության չեն եկել Հարավ-չինական ծովում Չինաստանի տարածքային հավակնությունների վերաբերյալ: ASEAN-ի 10 պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպումը Կամբոջայում ավարտվել է առանց եզրափակիչ հայտարարության: Ֆիլիպինների ներկայացուցիչն ափսոսանք է հայտնել, որ իր երկիրը չի կարողանում Չինաստանի հետ տարածքաին վեճը լուծել և մեղադրել է Կամբոջային` բոլոր այն ձևակերպումների վրա վետո դնելու մեջ, որոնք կարող են Չինաստանի դեմ առճակատման տանել: Հանոյը և Մանիլան դեմ են Չինաստանի տարածքային պահանջներին և ակնկալում են ASEAN-ի երկրների աջակցությունը: Առայժմ ապարդյուն: