10 մարդ զոհվել է, 7-ը՝ վիրավորվել Բրազիլիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։ Սալվադոր քաղաքի մատույցներում միկրոավտոբուսն առայժմ անհայտ պատճառներով դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել բեռնատար մեքենայի։ Հետաքննության արդյունքում պարզվել է, որ միկրոավտոբուսի վարորդը ուղևորափոխադրում կատարելու արտոնագիր չի ունեցել և երթուղի է դուրս եկել ապօրինի։