Հունաստանում այսօր անցկացվում են խորհրդարանի կրկնակի ընտրություններ։ Պատգամավորական մանդատների համար պայքարում են 21 կուսակցությունների ներկայացուցիչներ։ Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով առավոտյան ժամը 6-ին և կփակվեն 18.00։
Ըստ կանխատեսումների՝ հաղթանակի լավագույն հնարավորություններն ունեն «Նոր ժողովրդավարություն» և «Համահունական սոցիալիստական շարժում» կուսակցությունները։ Միաժամանակ խորհրդարան անցնելու մեծ հավանականություն ունեն աջ ազգայնականները և կոմունիստները։