Սեպտեմբերի 30-ին ՌԴ զորքերը դրոններով գրոհել են Կիևը՝ տարբեր ուղղություններով։ Օդային տագնապը ՈՒկրաինայի մայրաքաղաքում շարունակվել է ավելի քան հինգ ժամ։ Տուժածներ և ավերածություններ չկան՝ տեղեկացրել է Կիևի քաղաքային ռազմական վարչությունը։               
 

Օբամային կոչ են անում կրճատել միջուկային զինանոցը

Օբամային կոչ են անում կրճատել միջուկային զինանոցը
15.06.2012 | 16:25

ԱՄՆ-ի Սենատի զինված ուժերի կոմիտեի նախագահ, դեմոկրատ Կառլ Լևինը նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին կոչ Է արել կրճատել միջուկային զինանոցը: Լևինի խոսքով, վարչակազմը պետք Է իր մարտագլխիկների թիվը կրճատի այն մակարդակից ցածր, որը նախատեսված Է միջուկային սպառազինությունների կրճատման վերաբերյալ ռուս-ամերիկյան վերջին պայմանագրով: Լևինը նշում Է նաև, որ ամերիկյան միջուկային զինանոցը պետք Է համապատասխանեցվի միջուկային պատերազմի նվազած սպառնալիքի և կրճատված ռազմական բյուջեի հետ:

Դիտվել է՝ 2142

Մեկնաբանություններ