-
16.05.2024|
12:22
Իսկապես, չափազանց կարևոր է, թե ինչ է լինելու Փաշինյանից հետո։ Քանզի նրանից հետո երկրի ավերակների վրա պետք է կառուցել, լուռ ու անձայն կառուցել պետականություն։
Ըստ էության, անհրաժեշտությունները շատ են, բայց թվենք մի քանիսը:
-
16.05.2024|
11:56
88-ի ավերիչ երկրաշարժի էպիկենտրոնին մոտ գտնվող գյուղում քանդվել էր նաև կարի ֆաբրիկան:
-
16.05.2024|
10:07
Անվճար խորհուրդ պետական կառույցների ղեկավարներին:
Այսօր տեղեկացանք, որ ՀՀ Առողջապահության նախարարությունը հերթական անգամ պարտվեց դատարանում: Դատարանում պարտվելը նշանակում է հաղթողին գումար վճարել` հայցադիմումով պահանջած գումարը, տոկոսներ, պետական տուրք, իրավաբանի աշխատավարձ:
-
16.05.2024|
09:45
Իմ Հայաստանը էլ չի՛ այրվելու
Վշտի անպատրույգ կրակարանում –
Անծագում ու բիրտ, անդեմ, անանուն
Ավազակներին չի հարմարվելու։
-
16.05.2024|
08:14
Իշխող ուժի հարգելի պատգամավորներ․ հնարավոր բոլոր խոսափողերով և հնարավոր բոլոր հարթակներում ծաղրուծանակի եք ենթարկում Սրբազան շարժումը, դրա առանցքն ու էությունը կազմող համերաշխության, սիրո, հանդուրժողականության, սևի ու սպիտակի վերացման, հասարակության բևեռացման բացառման կարգախոսները։ Ձեր վարքագծից ու խոսույթից ենթադրվում է, որ Սրբազան շարժման այդ կարգախոսները կեղծ են և դուք են դրանց իրական կրողները։ Մի պահ ընդունենք, որ այդպես է, բայց...
-
16.05.2024|
07:42
Եթե փողոցում հասարակական հարցում անես, հարց տաս բարձրագույն մաթեմատիկայից կամ գինեկոլոգիայից, հարցվածների քանի՞ տոկոսը ռիսկ կանի տեսախցիկի առաջ պատասխան հնչեցնել: Սակայն, երբ մեծ քաղաքականությունից հարց ես տալիս, բոլորն իրենց քաղաքագետ են երևակայում, ամենևին չմտածելով, որ քաղաքագիտությունը բարձրագույն մաթեմատիկայից կամ գինեկոլոգիայից ամենևին հեշտ գիտություն չէ։
-
16.05.2024|
06:55
Իշխող հակազգային ռեժիմը թեզ է առաջ քաշել, որ Բագրատ Սրբազանի շարժման հետևում կանգնած է Ռուսաստանը, և նպատակը Հայաստանը ծայրագավառ, կամ գուբերնիա դարձնելն է:
-
16.05.2024|
00:08
Ես սպասում եմ, որ մարդիկ իրենց խնդրանքները շարունակ Ինձ ներկայացնեն, որովհետև գիտեմ, որ այդ ջերմ թախանձանքների գնով է, որ նրանք կարողանում են խաղաղ վստահություն, զորություն և խաղաղություն գտնել:
-
16.05.2024|
00:01
Փրկե՜ց Նա աղքատին հզորի նենգ ձեռքից, փրկե՜ց Նա աղքատին և տնանկի՜ն փրկեց՝ հափշտակելու ելած բոլո՛ր զորեղներից:
-
15.05.2024|
22:14
Նոր սերունդը չգիտի Սոլժենիցինի մասին։ Նա մի հանճարեղ, խորաթափանց, հայրենասեր և ազատասեր ռուս հրապարակախոս էր, որն իր բազմաթիվ երևելի արժանիքների հետ օժտված էր խիզախ, անկոտրում, պողպատյա ամրությամբ քաջության շնորհներով նաև։ Ռուսաստանի բազմաթիվ խորհրդային տիրակալները չէին սիրում նրան, նրա հետևողական մարդկայնությունը, անզիջում ազգասիրությունը, աքսորում էին նրան, արգելում գրքերը, բանտարկում։