17.05.2012|
04:13
Ապրիլին, մարտ ամսվա համեմատությամբ, հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 1,4 տոկոս գնանկում` պայմանավորված բանջարեղենի, կարտոֆիլի, կենդանական, բուսական յուղերի և շաքարավազի գների նվազման հետ:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում ապրիլին, 2011 թվականի նույն ամսվա համեմատությամբ, հանրապետությունում արձանագրված գնանկումը 7,6 տոկոս է, խառը կանաչեղենինը` 21,1, վարունգինը` 18,6, սմբուկինը` 11,6, սխտորինը` 7,6 տոկոս: