16.12.2014|
11:53
ԱՄՆ-ը, չսահմանափակվելով Ռուսաստանին և Իրանին հասցեագրված սպառնալիքներով, ձգտում է «գրոհել» նաև Չինաստանի վրա։ Հիշեցնենք, որ անցյալ տարի ԱՄՆ-ը արդեն փորձել էր սպառնալ Չինաստանին, երբ չինացիների ու ճապոնացիների միջև կոնֆլիկտ ծագեց Արևելաչինական ծովում` Թայվանից 170 կմ հյուսիս-արևելք գտնվող Դյաոյույդյաո (Սենկակու) վիճելի կղզիների շուրջ, և մենք ընթերցողին հաղորդեցինք այն մասին, որ Հարավային Կորեայում բնակալած խամաճիկների միջոցով ամերիկացիները փորձել էին առճակատումը տարածել նաև Հարավչինական ծովում։