Կներեք, ախր չգիտեմ, այլևս կարելի՞ է հավատալ, որ հայ ժողովուրդը ինչ-որ բանի ընդունակ է:
Օջախային, փոքրիկ, անտեսանելի, հուսահատ ճիչերով պայքարի «գլադիատորներս»՝ հեչ:
Այսպիսի վարքագծով ո՛չ միայն ինքնապաշտպանության ընդունակ չի, այլ արժեքային բոլոր սահմանները հատել է, այժմ խիստ կասկածելի է, թե կա՞ որևէ բան, որ արժեքավոր կլինի հայ ժողովրդի համար:
Ամենաբարձր ամբիոնից նսեմացվում է Անկախության հռչակագիրը, հասկանու՞մ եք, Հայաստան պետության անձնագիրը ուղղակի տրորվում է, և ոչ մի դիմադրություն, զրո վիճակ:
Ես սկզբում մտածեցի (անհույս երազեցի), թե այս խելագար ելույթից հետո հայկական հատուկ ծառայությունները կամ ազգային անվտանգությունը անմիջապես կգործի, կձերբակալի, գոնե հիմա, ուշացած թեկուզ…
Բայց՝ ավաղ:
Փաստորեն, ՀՀ քաղաքացի կոչվածը բոլոր առումներով է անտեր, անպաշտպան, տկլոր ու ողորմելի:
Ձեզ թվում է աշխարհը չի՞ տեսնում այս վիճակը, մի քիչ եթե փորփրեք միջազգային լրատվությունը՝ ամոթից կպապանձվեք:
Այս պահից սկսած, հրապարակային հայտարարում եմ՝ չեմ հարգում ոչ մի ուժային կառույցում աշխատող անձի, չեմ հարգում ոչ մի զինվորականի, անպատիվ են:
Գևորգ Կարապետյան