«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Իրական խնդիրը քաղաքական սխալ հաշվարկներն էին

Իրական խնդիրը քաղաքական սխալ հաշվարկներն էին
06.06.2024 | 12:40

«Մյորֆիի օրենքը» Հայաստանի պարագայում գործում է ամբողջ թափով. եթե ինչ-որ բան վատանալու միտում է ցուցաբերում, ամենայն հավանականությամբ, այդպես էլ տեղի կունենա։ Աջ ու ձախ բոլորին մեղադրում ենք, մեկը` Ռուսաստանին, մյուսը՝ հավաքական Արևմուտքին, մեկը՝ նախկիններին, մյուսը` ներկաներին։ Իրական խնդիրը, որ մեր պարագայում ընթացք է հաղորդում «Մյորֆիի օրենքին», քաղաքական սխալ հաշվարկներն էին, որոնք դրված էին 2018 թ. գարնանային գործընթացների հիմքում։ Նույնիսկ բանավեճը՝ տեղի ունեցածը հեղափոխությու՞ն էր, թե՞ տեղափոխություն, նույնպես անկարևոր նշանակություն ունի այս պարագայում, քանի որ հիմքում դրված քաղաքական հաշվարկն էր սխալ, կառուցված էր շատ ավելի ցանկության, քան իրագործելիության հավանականության գնահատման վրա։ Ինչու՞ էր հաշվարկը սխալ՝ իմ կարծիքով.

1. 2018-ին Հայաստանում տեղի ունեցածը եթե տեղի ունենար մի փոքր ավելի վաղ, օրինակ` 2012-2013 թթ ընտրական ցիկլի ժամանակ, գուցե արդյունքն էլ այլ լիներ։ Իհարկե, չեմ պնդում, որ այլ կլիներ` աչքի առաջ ունենալով հենց Ուկրաինայի օրինակը, բայց խնդիրը կայանում է նրանում, որ 2018-ին լիբերալ գաղափարախոսության իրացումն աշխարհում այլևս այն ակտուալությունը չուներ, ինչ՝ մինչև 2013-ը։

2. Հայաստանում 2018-ին տեղի ունեցածը հնարավոր կլիներ ինչ-որ կերպ իրացնել, եթե Հայաստանից բացի նաև Վրաստանն ու Ադրբեջանը ունենային հակառուսական արևմտյան պրոյեկտի մաս հանդիսանալու լիարժեք ցանկություն։ Միայն ու բացառապես Հայաստանով հակառուսական պրոյեկտ հնարավոր չէ Անդրկովկասում ձևավորել։ Իսկ Վրաստանն ու Ադրբեջանը (հատկապես 44-օրյա պատերազմից հետո) քաղաքական զգուշավորություն են ցուցաբերում հակառուսական վտանգավոր նախագծին մաս կազմելու հարցում։

3.Պուտինյան Ռուսաստանի կենսունակության թերագնահատումը։ Անգամ մինչև նախորդ տարեվերջ Նիկոլը իր հարցազրույցներում պարբերաբար ակնարկում էր հանգամանքների մասին, որոնք կարող են հանգեցնել տարածաշրջանից Ռուսաստանի ինքնակամ հեռանալուն։ Իհարկե, հաշվարկը նախ և առաջ ներքին ու արտաքին ազդեցությունների ուժով Ռուսաստանում ակնկալվող ներքաղաքական փոփոխություններն էին։ Ռուսաստանում այսօր ծավալվող գործընթացը միանգամայն հակառակն է ապացուցում։ Սա նշանակում է, որ Վրաստանն ու Ադրբեջանը, իրենց քաղաքական զգուշավորությամբ, կարողացան մնալ «на плаву», Հայաստանը` ոչ։

Եթե Հայաստանում առաջիկայում հիմնարար փոփոխություններ տեղի չունենան, իրավիճակը շարունակելու է ընթանալ «Մյորֆիի օրենքի» տրամաբանությամբ։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 3977

Մեկնաբանություններ