ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Փաշինյանական «խաղաղությունը» Հայաստանի ապագայի, կենսունակության ու հայ զինվորների կյանքերի հաշվին է լինելու

Փաշինյանական «խաղաղությունը» Հայաստանի ապագայի, կենսունակության ու հայ զինվորների կյանքերի հաշվին է լինելու
30.05.2024 | 13:04

Հեյդարի տղա Իլհամը երեկ հպարտորեն հայտարարում էր, որ Հայաստանն այլևս երբեք Ադրբեջանի դեմ ռազմական «սադրանք» չի կարողանա անել։

Իսկ ո՞րն է Հեյդարի տղու վստահությունը։

Վստահաբար, Հեյդարի տղան ինքնավստահություն է հավաքել Հայաստանի իշխանիկների կողմից «սահամազատման և սահմանագծման» անվան տակ Ադրբեջանին ռազմավարական նշանակության դիրքեր, բարձունքներ զիջելով։ Այդպիսի զիջումներից հետո, իհարկե, Հայաստանի տարածքում ցանկացած խոշոր տեղաշարժ հնարավոր չի լինի առանց ադրբեջանական ուժերի տեսադաշտում հայտնվելու իրականացնել։

Փաշինյանական «խաղաղությունը» Հայաստանի ապագայի, կենսունակության ու հայ զինվորների կյանքերի հաշվին է լինելու։

Իսկ խաղաղություն այդպես էլ չի լինի, եթե, իհարկե, Հայաստանի ժողովուրդը ի վերջո չհամակերպվի թշնամու անուղղակի վերահսկողության տակ ապրելու տեսիլքի հետ։

Ես ինքս համակերպվել չեմ կարող։ Որովհետև վա՜յ համակերպվողին:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1870

Մեկնաբանություններ