Exit poll-երը կանխատեսում են ձախերի դաշինքի հաղթանակը Ֆրանսիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում և երկրորդ տեղը՝ նախագահական դաշինքի համար, մինչդեռ աջ պոպուլիստական «Ազգային միավորումն» իր զինակիցներով, որոնք արդեն պատրաստվում էին կառավարություն ձևավորել, գտնվում է երրորդ տեղում։ Այս մասին է վկայում Elabe-ի կանխատեսումը, որն արվել է BFMTV-ի, RMC-ի և La Tribune Dimanche-ի պատվերով։ Ifop-ը նույնպես կանխատեսում է նմանատիպ արդյունքներ։               
 

Օգտվե՛ք այս պատուհանից, ձեռք գցեք այս փրկօղակին

Օգտվե՛ք այս պատուհանից, ձեռք գցեք այս փրկօղակին
16.05.2024 | 15:08

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ, գործադիրի կազմում պատասխանատվություն կիսող պաշտոնյաներ, դատաիրավական գործիքակազմով ընթացիկ հանձնվողական քաղաքականությունը խաթարելու հնարավորություն ունեցող պետական այրեր, եթե ուշադիր եք, մեր երկրի տարածքներն ու ինքնիշխանությունը հանձնելու գրեթե բոլոր գործողությունների տակ Փաշինյանն իր ստորագրությամբ չի մտնում, նա ամեն ինչ բանավոր է անում, բանավոր պայմանավորվում, բանավոր կարգադրում։ Բոլոր նրանց, ովքեր իրենց ստորագրությամբ, իրենց դեմքով, իրենց գործողություններով կամ անգործությամբ աջակցում են Փաշինյանի հանձնվողական քաղաքականությանը, սթափվելու կոչ եմ անում։

Առանց որևէ թույնի, պաթոսի, նենգության եմ ասում, մանավանդ, որ ոմանց անձնապես եմ ճանաչում. այժմ, երբ ծավալվում է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը, դուք ձեռք եք բերում բացառիկ հնարավորություն՝ մտնելու հաշտության օրակարգի մեջ։ Մի թերագնահատեք թե՛ այս հնարավորությունը, թե՛ այս շարժումը։ Գուցե ինչ-որ մարդիկ ձեզ համոզում են, որ այս շարժումն էլ կանցնի-կգնա, այս հարվածին էլ կդիմանաք, բայց չէ՞ որ դուք լավ եք հասկանում, որ փլուզվելու է ձեր իշխանական բուրգը վաղ թե ուշ, որ ժողովուրդը երես է թեքել ձեզնից, որ դուք կորցրել եք ձեր երբեմնի իշխանությունը, որ բացառապես ոստիկանապետության ռեսուրսի վրա եք մնացել, մի օր դա էլ է մաշվելու կամ ձեր տակից փախչելու։ Մտածե՞լ եք , որ կարող են լինել քաոտիկ, անվերահսկելի իրավիճակներ։ Ես սրտանց չեմ ուզում, որ այդպես լինի, ինչքան էլ երբեմն-երբեմն ցասումը մթագնում է բանականությունս։

Այս շարժման գլխին որևէ կուսակցապետ կամ խմբապետ չի կանգնած, այլ մեր եկեղեցու պայծառագույն հայրերից մեկն է, մարդ, ով անսահման բարի սիրտ ունի, ներելու և ամոքելու կամք ու կարողություն, ով խմբային քաղաքական որևէ շահ չունի այս ամենի մեջ բացի Աստծո և ժողովրդի առաջ ստանձնած պատասխանատվությունից։ Օգտվե՛ք այս պատուհանից, ձեռք գցեք այս փրկօղակին։ Մի՛ վախեցեք, որ նեղ վարչախմբի պրոպագանդիստ հանդիսացող ու այս իշխանության մեջ նյութական շահեր հետապնդող ինչ-ինչ մարդիկ ձեզ դավաճան կանվանեն, վախեցեք նրանից, որ Հայոց պատմության մեջ չմնաք հավերժ դավաճան։ Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին։ Մի՛ վախեցեք ձեր կոմպրոմատները հրապարակելուց։ Ոչ ոք անթերի չէ։ Բոլորս էլ մեղքեր ունենք գործած, կանցնի- կգնա հնարավոր կոմպրոմատի վերաբերյալ տպավորությունը, մի քանի օր էլ նախատինք կերեք ժողովրդի մի մասից, բայց օգտվեք սեփական խիղճը մաքրելու այս բացառիկ հնարավորությունից։ Անձնական խայտառակությունն անգամ, եթե այն կա, գերադասելի է ժողովրդի տառապանքից։ Եկե՛ք դեպի հաշտություն, եկե՛ք դեպի Սրբազանը։

Մենուա Սողոմոնյան

Դիտվել է՝ 1939

Մեկնաբանություններ