Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Իշխանությունը մարդկանց մղում է ավելի վճռական պայքարի

Իշխանությունը մարդկանց մղում է ավելի վճռական պայքարի
15.05.2024 | 17:01

ՈՒղղակի դատապարտելի է ՀՀ իշխանությունների վարքագիծը` իրենց հետ անհամաձայնություն և բողոք արտահայտող քաղաքացիների նկատմամբ ռեպրեսիվ մեթոդներով ճնշման ուժեղացումը։ Սա չափազանց վտանգավոր վիճակ է, որը, ընդհակառակը, մարդկանց մղելու է ավելի վճռական պայքարի՝ հանուն ազատագրման։

Սա դատապարտելի վարքագիծ է իշխանությունների կողմից, այն նույն իշխանությունների, որոնք 2018-ին խոսում էին քաղաքացիների բողոքի սահմանադրական իրավունքների իրացման մասին։

Այս իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի չստացվեն հանրային համերաշխություն հաստատելու անգամ թույլ փորձերը, և լինի հանրային պառակտում ու բևեռացում։

Սա կործանարար է:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2183

Մեկնաբանություններ