Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ոստիկանության շարքերում և ՔՊ-ում արդեն ճաքեր կան

Ոստիկանության շարքերում և ՔՊ-ում արդեն ճաքեր կան
14.05.2024 | 18:02

Յուրաքանչյուր քաղաքական շարժում ունի զարգացման ու հանգուցալուծման փուլեր՝ բացասական կամ դրական արդյունքներով։

Որպես կանոն, հստակ ծրագիր լինելու դեպքում դրանք բոլորը տևում են 7-10 օր։ Այդ ընթացքում կամ իշխանությունը պարալիզացվում է և հանձնվում, կամ շարժումը թուլանում է, բողոքի ակցիաները դառնում են շարունակական, բայց նյարդայնացնող, ինչի հետևանքով մարում են։

Նիկոլը և նրա տերերը սա լավ գիտեն ու անպայման ձգտում են հնարավորինս երկարատև դարձնել Սրբազան շարժման ընթացքը, որպեսզի այդ կերպ հյուծեն։

Մայիսի 14-ը շարժման 6-րդ օրն է։

Բագրատ Սրբազանի կողմից հստակ ժամանակացույցով ծրագիր ունենալու դեպքում մինչև մայիսի 19-20-ը իշխանական բուրգը փուլ կգա, մանավանդ որ, ոստիկանության շարքերում և ՔՊ-ում արդեն ճաքեր կան։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2156

Մեկնաբանություններ