ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Տիկին ֆոն դեր Լյայեն և պարոն Բլինքեն, օրինակ ծառայեք՝ մտեք «վառարան»

Տիկին ֆոն դեր Լյայեն և պարոն Բլինքեն, օրինակ ծառայեք՝ մտեք «վառարան»
07.04.2024 | 14:00

Ս. թ. ապրիլի 5-ին ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը և Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լյայենը Հայաստանի Հանրապետությանը համառորեն խորհուրդ էին տալիս ընթանալ «տարածաշրջանային ինտեգրացիայի» ճանապարհով, այսինքն՝ քաղաքականապես, տնտեսապես, մշակութապես և անվտանգության առումով միատեղվել ու առկցվել Ադրբեջանին ու Վրաստանին՝ Թուրքիայի ընդհանուր ղեկավարության ներքո։

Շատ գայթակղիչ առաջարկ է։ Բայց, դրան համաձայնություն տալուց առաջ, Հայաստանը պետք է խրախուսի, որպեսզի նախապես նույնպիսի «խոստումնալից» ինտեգրացիայի ճանապարհ ընտրեն ԱՄՆ-ն և Եվրոպական Միությունը, ինչպես հայտնի հեքիաթում Հենզելն ու Գրետելն են առաջարկում մարդակեր վհուկին իրենցից առաջ վառարան մտնել և օրինակ ցույց տալ։ Մասնավորապես՝

• ԱՄՆ-ն և ԵՄ-ը պետք է ինտեգրվեն Ռուսաստանի, Իրանի, Կուբայի, Նիկարագուայի, Հյուսիսային Կորեայի, Յեմենի հուսիթների և Թալիբանի հետ։

• Իսրայելը պետք է ինտեգրվի Հեզբոլլահի, Համասի, Սիրիայի, Լիբանանի, Իրաքի և նույն Իրանի հետ։

• Ռուսաստանը պետք է ինտեգրվի Ուկրաինայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի և Վրաստանի հետ։

• Թուրքիան պետք է ինտեգրվի Կիպրոսի, Հունաստանի և Քրդստանի Բանվորական Կուսակցության ուժերի հետ։

Երբ տեսնենք ու համոզվենք, թե այսպիսի ինտեգրացիաներից ինչպիսի մեծ հաջողություններ և արագասլաց առաջընթաց գրանցեցին վերը նշված պետությունները և ուժերը, այն ժամանակ էլ մենք կմտածենք ֆաշիստական Ադրբեջանի ու Թուրքիայի հետ միատեղվելու և առկցվելու մասին։

Իսկ մինչ այդ, տիկին ֆոն դեր Լյայեն և պարոն Բլինքեն, օրինակ ծառայեք և ինտեգրվեք՝ մտեք «վառարան»։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 2376

Մեկնաբանություններ