Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Տնտեսական հրաշքի գերեզմանափորները

Տնտեսական հրաշքի գերեզմանափորները
31.03.2024 | 19:36

Դժվար չէ մարդկանց մեծ մասին զրկել ինքնուրույն մտածելու ընդունակությունից, մանավանդ, երբ նրանց գիտակցական զոմբիացման գործում ներգրավվել են գիտելիքի, տեղեկատվության, ենթադրությունների, տնտեսական դեղատոմսերի տարածման բոլոր հնարավոր հաղորդակցման միջոցները, որոնք բացառապես օգտագործվելու են իշխանությունների քայլերի նկատմամբ վստահության հավատի ամրապնդմանը, սակայն եթե մեծամասնության դեպքում հնարավորությունները տալիս են սպասված արդյունքներ, ապա մտածող փոքրամասնության պարագայում անհնար է հասնել քննադատական դիտարկման երևույթի նույնիսկ ժամանակավոր կասեցմանը:

Եվ մարդկանց մասսայական հիմարացման գործը համալիր կազմակերպելու համար անհրաժեշտ է դառնում պետական համակարգի նկատմամբ կիսաաղանդավորական հավատի սերմանումը, որի արդյունքում ապացույցներ պետք է հղվեն դեպի հասարակություն իշխանական բուրգի քայլերի նպատակների և մոտակա փոքրիկ ձեռքբերումների հասարականպաստ էության մասին, որպեսզի հետագայում սոցիալական պետական իշխանական պլանի նկատմամբ նույնիսկ կասկածը կամ վերանա կամ էլ դիտվի որպես սաբոտաժ կամ էլ դավաճանություն այս օրերին թմբկահարվող «Հարկ վճարող հերոս» ծիծաղահարույց մոդելի պարագայում:

Կարիք չկա կասկածելու, որ պետական քարոզչական մեքենայի կողմից որպես անթույլատրելի, պախարակելի պիտակ կստանա ցանկացած տեղեկություն կամ մտասևեռում, որը կասկածի լույս կսփռի պետական այրերի կայացրած որոշումների բովանդակության վրա: Արգելքի տակ կհայտնվեն հարևան երկրների տնտեսական իրավիճակի մասին տեղեկությունները, այլ ալտերնատիվ կառավարչական լուծումներ առաջադրող խմբերի հայացքները, ընդհանրապես տեղեկությունները, որոնք կվկայեն կառավարության բացթողումների մասին: Իսկ որ այդ գործընթացը արդեն սկսվել է և այն հետաքրքիր տրանսֆորմացիաների է հանգելու` կասկած չկա և վտանգավորը այդ ամենի մեջ պետական կենտրոնացված կառավարման գործիքակազմի վստահումն է բյուրոկրատ չինովնիկների այն բանակին, որը երկիրը հասցրել է անմխիթար վիճակի:

Արդյոք այդ բանակը կծառայի՞ տգետ վարչապետին, ով իբրև հայտարարել է բարեփոխումներ իրականացնելու մտադրության մասին:

Պատասխանները շատ հրատապ են, քանի որ միայն վերջին հինգ օրվա ընթացքում մի քանի միլիարդ դրամ ստուգման ակտեր նկարած բյուրոկրատների բանակը դրանով չէր բավարարվել և կառավարության նիստի ժամանակ պահանջում էին էլ ավելի խիստ միջոցառումներ գործարարների նկատմամբ և այդ հարայհրոցը իմաստավորելու ձգտումով ժամը մեկ ներկայացվում են սյուժեներ բռնագրավված ապրանքերի, թաքցված շրջանառությունների, ֆանտաստիկ տուգանքների, ձերբակալված գործարարների և բյուջե հոսող միլիարդավոր դրամների բեմադրություններով: Անկասկած է այդ գործողություններում որոշ կատարողների ծագումնաբանության քննարկման անհրաժեշտությունը:

Անկախության քսանհինգ տարների ընթացքում ծնվեց հայ չինովնիկը, որն իր պաշտոնը չստացավ ընտրողների կամքի արտահայտության արդյունքում, այլ նշանակվեց մեկ այլ չինովնիկի կողմից և շատ արագ յուրացրեց օրենսդրական իշխանության բաղադրիչներ, որոնք սկսեցին տարածել հասարակական կյանքի բոլոր ոլորտների վրա, հատկապես գործարարության և պետք չէ կասկածել, որ չինովնիկների ստվար բանակը իր էությամբ հակասահմանադրական է, հակալիբերալ և լցված է գազանային ատելությամբ դեպի ազատ տնտեսական գործունեությունը և այլոց մասնավոր սեփականությունը և նա իրեն ամենօրյա պայքարով իջեցնում է տնտեսությա վարման արտադրողականությունը` կաթվածահար անելով գործարարությունը:

Հայկական ժամանակակից հասարակության մեջ համառորեն ներդրվում է ամեն ինչ ազատ տնտեսական գործունեությունը քանդելու, կապանքներով բռնադատելու, ֆինանսական հզորությունը քամելու համար և ենթատեքստային կեղծ ազդանշաններ են հղվում դեպի հասարակություն տնտեսական բոլոր բնագավառների նկատմամբ տոտալ վերահսկողության հաստատման դեղատոմսի վերաբերյալ:

Չինովնիկների կոռուպցիայի արդյունքերով չկշտացող բանակի հրամանատարները և կատարողներն երկրում ունեն յուրահատուկ դիրք և կարող են վճռել մարդկանց կենսագործունեության վերաբերյալ ցանկացած հարց իրենց քմահաճությամբ և դարձել են ճորտատերերի աննկարագրելի ծաղկող մի խավ իրենց սպասարկող վարորդ, օգնական, քարտուղարուհի, տան ծառայող, այգեպան, թիկնապահ շրջապատով: Սակայն միայն չինովնիկներին մեղադրելը ազնիվ չէ, մեղավոր է քաղաքական համակարգը, որի ընդերքում ծաղկած չինովնիկությունը արդեն մեր օրերում իրեն վերագրել է մի նոր դերակատարում` պայքար մասնավոր ձեռներեցության և ազատ տնտեսական հարաբերությունների ամբողջ համակարգի դեմ:

Ճշմարտություն է նաև այն, որ չինովնիկները չեն էլ թաքցնում իրենց ատելությունը ազատ տնտեսական խաղացողների նկատմամբ, նրանք չեն ամաչում բիզնեսի դեմ իրենց քաղաքականությունից, այլ հպարտանում են, ձգտում են հասնել բացարձակ պետական կենտրոնացված պլանավորման և վերահսկողության, դրանով իսկ ապացուցելով, որ համակարգային քաղաքական է այդ հարցի կարգավորման անհրաժեշտությունը: Քննարկվող իրավիճակը համակարգային կոլապսի է տանում պետությունը, քանզի իրենց աշխատանքի արդյունքերով հարստացող խավը երկրի պատժիչ հնարավորությունները ուզուրպացրած բյուրոկրատների կողմից ենթարկվում է թալանի, կեղեքման, որի արդյունքում ազատ տնտեսական հարաբերությունների. սպառողների սուվերենիտետի, գործարար ստեղծագործ ջիղի կրողները, գիտատեխնիկական առաջընթացի նորույթները ազգային հասարակություն ներմուծող մարդիկ հայտնվել են այնպիսի դրության մեջ, երբ նրանցից թալանվող տուրքերը, հարկերը, տուգանքերը, ստվերային վճարները հնարավոր չեն դարձնում բիզնեսի հետագա առաջընթացի համար շրջանառու միջոցները սեփական աղբյուրներից համալրումը,որն էլ այդ տնտեսվարողներին դատապարտում է մշտապես փոքր կամ կվազիմիջին սուբյեկտ մնալու հեռանկարին`անընդհատ չինովնիկների կողմից հարստահարվելու հեռանկարով և որից միակ ելքը սկսում է դիտարկվել արտագաղթը դեպի շուկայական արդար մրցակցության երկրներ:

Կարելի է անվերջ քննարկել արդի չինովնիկներին և նրանց դերը նախատեսվող բարեփոխումների հնարավոր գերեզմանափոր դառնալու պարագայում և դրա վկան չդառնալու համոզմունքով պետք է հույս տածել, որ նոր կառավարությունը տնտեսական կյանքի վրա պատժիչ դերակատարում ունեցող մարմիններում կիրականացնի իրական լյուստրացիա :

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 1890

Մեկնաբանություններ