ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Այստեղով անցնելիս քիթդ տանը պետք է թողնես

Այստեղով անցնելիս քիթդ տանը պետք է թողնես
27.11.2023 | 10:21

Այստեղի գոզահոտից և հակահիգիենիկ տեսարանից մարդու սիրտ է խառնում։

Այստեղով անցնելիս քիթդ պետք է տանը թողնես, բայց եթե քիթդ հետդ ես վերցրել ուրեմն պարտադիր պետք է փակես, որ գարշահոտից չխեղդվես։ Չնայած տարածքն այնպես է ներծծված այդ զգլխիչ բուրմունքով, որ փակես, չփակես մեկ է։ Եվ այս երևույթը բնականոն է դարձել մեր մայրաքաղաքի ամենաբանուկ հատվածներից մեկում։ Սա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Մաշտոց պողոտաների, կամ Փակ Շուկայի, նախկին Ձկան խանութից Սուրբ Սարգիս եկեղեցի տանող խաչմերուկի գետնանցում է։

Ժամանակին, կամ ինչպես հիմա է մոդա՝ նախկինների օրոք, այս գետնանցումը լավ վերանորոգել էին, սալիկապատել, լուսավորել։ Իսկ հիմա բազմաթիվ երևանցիներ կարող են վկայել, որ գետնանցումը ոչ միայն հանրային զուգարանի է վերածվել, այլև դարձել է մութ և վտանգավոր։

Եղել է դեպք, երբ քաղաքացուն այս գետնանցումում հարվածել են, սակայն նրա բողոքից հետո գործ չի հարուցվել։ Հավանական է իրավապահները չեն ուզում քթները խոթել այս գարշահոտության մեջ։

Իսկ քաղաքային իշխանություններն այստեղ անելիք չունե՞ն։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4787

Մեկնաբանություններ