Telegram սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովը կներկայանա դատարան՝ Փարիզի օդանավակայանում իր հայտնի հաղորդագրությունների հավելվածի հետ կապված իրավախախտումների համար ձերբակալվելուց հետո` հայտնում է AFP-ն։ Դուրովը մեղադրվում է նրանում, որ միջոցներ չի ձեռնարկել հանցավոր նպատակներով իր հարթակի օգտագործումը կանխելու համար։                
 

Անատամ վկան ես երկրիդ ծվատման

Անատամ վկան ես երկրիդ ծվատման
08.10.2023 | 13:42

Եթե ժամանակին ԱՍԱԼԱ չես ստեղծում, հետո ստիպված ես լինելու ստեղծել ՆԵՄԵՍԻՍ:

Այսինքն, եթե ժամանակին պահանջատեր չես, չես պաշտպանում ցեղիդ ու երկրիդ իրավունքը, չես քանդում ներսիդ ու դրսիդ թուրքի դաշինքը, անատամ վկան ես լինում երկրիդ ծվատման ու ցեղիդ մաս-մաս սպանդի՝ հետո պիտի զբաղվես թոշակի անցած դավաճանների ու ցեղասպանների ուշացած դատաստանով: Պիտի թափառական դարձած ցեղիդ մխիթարես ժամկետանց վրիժառությամբ: Բայց դա էլ լիարժեք չես անելու: Գոհանալու ես առաջին արդյունքներով ու դադարեցնես, որովհետև երբեք շնչառությունդ չի հերիքել որևէ բան ավարտին հասցնելու:

Բայց մինչ այդ դեռ նախապատրաստվիր ,,անկլավներից,, սպասվող գաղթականության հոսքին, ավելի թանկացրու բարաքներիդ վարձերը ու շարունակիր փառաբանել քեզ անասունի կերպարանք հաղորդած թափոնապետին, քանզի ցեղակցիդ դժբախտության հաշվին նոր եկամուտների հնարավորություն ես ստացել:

Կարո Վարդանյան

Դիտվել է՝ 6317

Մեկնաբանություններ