ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Վտանգը կանխելու համար պետք է երկրին տեր լինելու գիտակցում ունենալ. Նաիրի Հոխիկյան

Վտանգը կանխելու համար պետք է երկրին տեր լինելու գիտակցում ունենալ. Նաիրի Հոխիկյան
09.10.2022 | 09:36

Մեր հանրության մեջ կան մարդիկ ու խմբեր, որոնք հետևողականորեն խուճապ ու պարտվողական տրամադրություն են տարածում' ստեղծելով անելանելիության տպավորություն։


Դա ձեռնտու է միայն մեր թշնամիներին և նրանց ծառայող դավաճաններին։ Նրանց պետք է, որ հայ ազգը թևաթափ լինի, չցանկանա ու չկարողանա պայքարել, տեր կանգնել իր հայրենիքին, իր երկրին, իր Արցախին։
Մենք գիտենք, որ աղետալի վիճակում ենք, որ կանգնած ենք կործանման եզրին, որ մեծ է վտանգը' կորցնելու ամբողջ Արցախը, Սյունիքը, Գեղարքունիքի մեծ մասը, Վայոց ձորի և Արարատի մի մասը, Տավուշի կեսը։
Այո, կա այդ վտանգը, և դա իրական վտանգ է։
Բայց վտանգը կանխելու և նորից ոտքի կանգնելու համար նախ պետք է երկրին տեր լինելու գիտակցում ունենալ։


Պետք է քաջություն ունենալ նախ սեփական հոգում հաղթելու վախին ու պարտվողականությանը, քաջություն ունենալ անգամ աշխատանքից զրկվելով ՈՉ ասել դավաճանությանը։
Վտանգը կանխելու համար նախ պետք իմանալ այդ վտանգի մասին և քաջություն ունենալ ասելու ' ԵՍ ԿԱՐՈՂ ԵՄ ԿԱՆԽԵԼ ՎՏԱՆԳԸ։

Դիտվել է՝ 8854

Մեկնաբանություններ