ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Որքան սեղմվում է զսպանակը, այնքան ուժգին է լինելու հակազդեցությունը»

«Որքան սեղմվում է զսպանակը, այնքան ուժգին է լինելու հակազդեցությունը»
15.05.2022 | 10:17

Ինչ-ինչ խնդիրների պատճառով չեմ կարողանում իմ ընկերների և հարազատների կողքին լինել և նրանց հետ ֆիզիկապես մասնակցել քոչվորների և սրանց վարձկանների գարշահոտի տարածումը մեր Հայրենիքում կանխելու և կասեցնելու նպատակով կազմակերպվող հանրահավաքներին ու երթերին, բայց հոգով և մտքով ամեն պահ նրանց հետ եմ:

Իրադարձություններին հետևում եմ համացանցի և հեռուսատեսության միջոցով (հայտնվել եմ դրա համար այդքան հաճախ հանդիմանության ենթարկվողների շարքում) ու հիանում եմ արդարության ըմբոստ մարտիկների ազգային ոգու պոռթկմամբ, նրանց և, հատկապես, երիտասարդների կազմակերպվածությամբ, հռետորների գրագիտությամբ, նրանց հայրենասիրության և օրինապաշտության դրսևորումներով: Իսկ ավելի հաճախ ականատես եմ լինում ուժայինների կողմից Հայրենիքի ինքնիշխանության և հայապահպանության համար ոտքի ելած նվիրյալների սահմանադրական իրավունքների դեմ ոտնձգություններին և հասարակական կարգի տարաբնույթ խախտումներին:


Որքան սեղմվում է զսպանակը, այնքան ուժգին է լինելու հակազդեցությունը: Կուզեի հավատալ, որ հեռու չէ այն օրը, երբ կամիր, սև և այլ գույնի գլխարկավորները արժանապատվորեն մաս կկազմեն երիտասարդների քոչարիի և յարխուշտայի՝ վերջակետ դնելով հայատյացության և ազգուրացության խամաճիկների տխրահռչակ կառավարմանը:


Դավիթ Սարգսյան
Գրող, հրապարակախոս

Դիտվել է՝ 5779

Մեկնաբանություններ