ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Անդեմ, ամորֆ ու անհաղորդ

Անդեմ, ամորֆ ու անհաղորդ
29.03.2022 | 07:39

Փաստացի ստացվում է, որ 2018 թվականին կրթության և գիտության նախարարությունը «լուծարվեց», և նրան փոխարինելու եկան սորոսի ու զանազան այլ շարժումների և անձանց վաստակները:

Շուրջ չորս տարի առաջ «ամորձատվեց» ոչ միայն Հայաստանի քաղաքական դաշտը, այլ նաև ազգը, ժողովուրդը, ողջ հանրությունը։ Հասարակությունը հիմնականում դարձավ անդեմ, միադեմ, դարձավ ամորֆ ու անհաղորդ, դարձավ հարեմի ներքինիի նման՝ կամակատար, անինքնասեր, վախկոտ ու հարմարվող, «չաղ ու թվացյալ բախտավոր», հեղինակազրկված ու բարոյալքված, պատվազրկված մոռացված ու անտեսված․․․ Եվ պատահական չէ, որ Հայաստանը հիմա կարծես դիտարկվում է ինչպես պատի տակ նստած, ձեռքը մեկնած, խեղճուկրակ մուրացիկ կամ բոմժ... «Եռանկյունի» ֆիլմի Գասպարի նման, երբ, խեղդվելուց մի կերպ փրկված, ամոթից խոստովանեց, որ ինքը լողալ չգիտի, որ «գասպարավարի լողը» միֆ է, պատրանք, երազ ու երազանք: Երազանք՝ միամիտների ու անուղեղների համար: Մեր ազգն էլ, ներարկված, հաճախ պարտադրված ու դրսից «պատվաստված» երազանքներից, անհիմն բարի ցանկություններից ու միֆերից հետո, դարձավ մի ամորֆ մարմին, ամուլ կոնգլոմերատ և առայսօր խելքի չի գալիս:

Կամայական, մեկի կեղմից թելադրվող որոշումներով այս իշխանությունները երկիրն աստիճանաբար դարձրին տոտալիտար-պսևդոդեմոկրատական պետություն, քաղաքական դաշտն ու կյանքն առհասարակ վերածելով սիզիփոսյան անօգուտ աշխատանքի, հանրության մի որոշակի հատվածի դարձնելով լկտի, ցինիկ, անթասիբ, աներես ու մերկանտիլ՝ օրվա պահով, օրվա շահով ապրող և գոյատևող։ Քաղաքական գոյություն ունեցող ուժերն էլ, թվում էր, լծվեցին գործի, սակայն դաշտն արդեն կա՛մ ճահճացած էր, կա՛մ էլ աղակալած ու ամլացած, և նրանց գործունեությունն էլ դարձավ սիզիփոսյան աշխատանքի նման՝ աննպատակ ու անարդյունք։ Ցավոք, քաղաքական դաշտը բերրիացնելն ու աղակալած խոպանը կանաչապատելու հեռանկարն առայժմ անորոշ է ու երազային։ «Պարարտանյութ» ու այն ցանող մշակ չկա:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 16155

Մեկնաբանություններ