ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Էրդողանն ԱՄՆ-ին և Ֆրանսիային հորդորել է զբաղվել սեփական խնդիրներով` Թուրքիայի գործերին խառնվելու փոխարեն

Էրդողանն ԱՄՆ-ին և Ֆրանսիային հորդորել է զբաղվել սեփական խնդիրներով` Թուրքիայի գործերին խառնվելու փոխարեն
05.02.2021 | 21:29

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ԱՄՆ-ին և Ֆրանսիային հորդորել է Թուրքիայի ներքին գործերին խառնվելու փոխարեն զբաղվել սեփական խնդիրներով: «Նրանք նախ հայելու մեջ թող նայեն, ոչ թե Թուրքիային քննադատեն»՝ ասել է Էրդողանը ուրբաթօրյա նամազի ժամանակ՝ պատասխաանելով Բոսֆորի համալսարանի բողոքի ցույցերի հարցով Անկարայի դիրքորոշման քննադություններին։

Էրդողանը Վաշինգտոնին հիշեցրել է ռասիզմի խնդիրների, ոստիկանների հետ աֆրոամերիկացիների բախումների մասին, իսկ Փարիզին՝ «դեղին սաղավարտների» շարժման ակցիաների։ 2021-ի առաջին օրերից Թուրքիայում բողոքի մարդաշատ ակցիաներ են ընդդեմ Բոսֆորի համալսարանի ռեկտորի նշանակման։ Խոսքը Էրդողանի գլխավորած կուսակցության անդամ, տնտեսագետ Մելիխ Բուլուի մասին է։ Սա երկրորդ դեպքն է, երբ Թուրքիայում համալսարանի ռեկտոր է նշանակվում Էրդողանի մերձավորը։ Մինչև 2016-ը թուրքական համալսարանների ռեկտորները ընտրվում էին քվեարկության միջոցով։

Դիտվել է՝ 2939

Մեկնաբանություններ