ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն աշխարհի առաջատար երկրների հարաբերություններն անվանել է «անգործունակ»

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն աշխարհի առաջատար երկրների հարաբերություններն անվանել է «անգործունակ»
28.01.2021 | 21:16

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհի առաջատար տերությունների հարաբերություններն «անգործունակ են»: ТАСС-ին հարցազրույցում՝ նա ասել է, որ ներկա իրավիճակը կարող է փոխվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամների գագաթաժողովի միջոցով:


«Կարծում եմ, որ առաջատար համաշխարհային տերությունների հարաբերություններն անգործունակ են: Շատ կարևոր է, որ այդ հարաբերություններն ավելի լավ գործեն, դրանից բոլորը կշահեն: Այդ պատճառով մենք դիտարկում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ երկրների գագաթաժողովի նախաձեռնությունն՝ առավելագույն դրական սպասումներով», - ասել է նա:

Նրա կարծիքով՝ առաջատար երկրների միջև պառակտումը «շրջանառության մեջ են դնում կենտրոնախույս ուժերը, որոնք հանգեցնում են տարբեր տարածաշրջաններում խաղաղության խաթարման»:

Դիտվել է՝ 3083

Մեկնաբանություններ