ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Տարածաշրջանում նոր տրանսպորտային կապերի կառուցումը կանդրադառնա՞ հայ-իրանական սահմանային տեղաշարժի վրա

Տարածաշրջանում նոր տրանսպորտային կապերի կառուցումը կանդրադառնա՞ հայ-իրանական սահմանային տեղաշարժի վրա
27.01.2021 | 00:06

Իրանի Tehran Times թերթում լույս է տեսել հոդված, որում հեղինակը խոսում է 2020-ի աշնանը Արցախյան պատերազմի և դրա հետևանքով տարածաշրջանում ձևավորված նոր աշխարհակարգի մասին:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմն ավարտվեց այն ժամանակ, երբ երկու երկրները նոյեմբերի 10-ին Ռուսաստանի միջնորդությամբ պայմանավորվածություններ ձեռք բերեցին: Եռակողմ հայտարարության կնքմամբ ավարտվեց ավելի քան 6 շաբաթ տևած պատերազմը, որը բազմաթիվ մարդկային կյանքեր խլեց երկու կողմերից էլ, ինչպես նաև առաջ բերեց նոր մտահոգություններ Լեռնային Ղարաբաղի ապագայի և ավելի լայն տարածաշրջանի աշխարհաքաղաքականության վերաբերյալ», - ասված է հոդվածում: Չնայած նոյեմբերյան գործարքը ողջունելի է տարածաշրջանի երկրների կողմից՝ որպես դրական տեղաշարժ խաղաղության և անվտանգության ապահովման գործում, այնուամենայնիվ տարածաշրջանի որոշ երկրներում տարակուսանք և մտահոգություններ է առաջացրել, որոնք պետք է հնարավորինս արագ լուծվեն:

Համաձայնագրով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել էին դադարեցնել կրակը, Լեռնային Ղարաբաղի շուրջ շրջանները հանձնել Ադրբեջանի վերահսկողությանը և Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուս խաղաղապահ առաքելություն տեղակայել: Բացի այդ, ըստ համաձայնագրի, որոշվել է Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհ կառուցել Հայաստանի հարավային հատվածով:


Խոսելով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի մասին` հեղինակը նշում է, որ հայտնի չէ, թե նոր տրանսպորտային կապերը որտեղ և երբ են հաստատվելու. «Արդյո՞ք դրանք կկառուցվեն Հայաստանի հետ Իրանի սահմանի մոտ: Եթե այո, ինչպե՞ս կանդրադառնան Իրանի և Հայաստանի միջև սահմանային տեղաշարժի վրա»: Հոդվածագրի պնդմամբ, այս անորոշությունն իրանցի պաշտոնյաների նկատմամբ հասարակական կարծիքի ճնշման պատճառ է դարձել: Բարձրաստիճան պաշտոնյաները փորձել են մեղմել մտահոգությունները` ասելով, որ Իրանի կառավարությունը կպաշտպանի երկրի ազգային շահերը:


Կիրակի երեկոյան Բաքու հասնելուն պես, Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ասել է, որ Ադրբեջանի ղեկավարի հետ քննարկելու է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև տարանցիկ ուղիներին վերաբերվող հարցերը: Այցելության ընթացքում Զարիֆը հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որոնց հետ քննարկել է արևելք-արևմուտք և հյուսիս-հարավ ճանապարհներին վերաբերվող հարցեր, նշել է հոդվածագիրը:


Հղում տալով Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը` հոդվածագիրը նշել է, որ հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են տարածաշրջանի իրավիճակը, 2020-ի նոյեմբերի 10-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը: Հայտարարության մեջ նշվել է, որ տարածաշրջանում համագործակցության նոր հնարավորություններ են բացվել, այդ թվում` տրանսպորտային և տարանցիկ միջանցքների զարգացման հեռանկարներ:

Դիտվել է՝ 2305

Մեկնաբանություններ