ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ամերիկացի լրագրողը քննադատել է ադրբեջանցի զինծառայողների՝ Արցախում արած լուսանկարը

Ամերիկացի լրագրողը քննադատել է ադրբեջանցի զինծառայողների՝ Արցախում արած լուսանկարը
23.01.2021 | 15:48

Համացանցում տարածվել է լուսանկար, որն արել են ադրբեջանցի զինվորները՝ Լեռնային Ղարաբաղում: Նրանք գրառում են կատարել Արցախի` իրենց վերահսկողության տակ անցած բնակավայրերից մեկի պատի վրա: Լատինատառ գրառումն ասում է. «Ոչ մի ՀԱՅ. սա արդեն Ադրբեջանն է»:

Միևնույն ժամանակ, «հայ» բառը գրված է տառասխալներով և ջնջված է: Թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել ամերիկացի անկախ լրագրող Լինդսի Սնելը, որն Արցախյան պատերազմի ժամանակ առաջիններից մեկ է հայտնել Ադրբեջանի կողմից սիրիացի վարձկանների ներգրավման մասին: «Կարծում եմ՝ Ղարաբաղում գտնվող ադրբեջանցի զինվորները սա փորձել են գրել անգլերեն՝ համոզվելու համար, որ աշխարհը հասկացել է, թե որքանով է նրանց համար ընդունելի համակեցության գաղափարը»,- գրել է նա:

Դիտվել է՝ 8743

Մեկնաբանություններ