ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Ալիևն ու Էրդողանը քննարկել են ռուս-թուրքական կենտրոնի աշխատանքի արագ մեկնարկը

Ալիևն ու Էրդողանը քննարկել են ռուս-թուրքական կենտրոնի աշխատանքի արագ մեկնարկը
18.01.2021 | 11:34

Շաբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները ու քննարկել «Աղդամում ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի գործունեության հնարավորինս արագ մեկնարկը, որի գործունեությունը կծառայի երկարատև խաղաղության ապահովմանը»։

Ուրբաթ օրը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտնել է, որ դիտորդական կենտրոնում կծառայեն 60 զինվորականներ Ռուսաստանից և Թուրքիայից։

Դիտվել է՝ 1475

Մեկնաբանություններ