Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաճախ տարաձայնություններ ունեն «որոշակի հարցերի շուրջ»: Տարեկան մեծ ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Էրդողանի հետ հարաբերությունների հարցին՝ Պուտինն ասել է.
«Գուցե մենք երբեմն նույնիսկ հակառակ տեսակետներ ունենք: Բայց նա այն մարդն է, ով պահում է իր խոսքը: Տղամարդ է։ Նա պոչ չի խաղացնում»: Պուտինը նշել է, որ եթե Էրդողանը Թուրքիայի համար ինչ-որ բան շահավետ է համարում, «գնում է մինչև վերջ», նրա վարքը կանխատեսելի է: