ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Լիբանանը խորտակվում է Տիտանիկի պես, բայց առանց երաժշտության

Լիբանանը խորտակվում է Տիտանիկի պես, բայց առանց երաժշտության
14.12.2020 | 13:15

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը Լիբանանի քաղաքական ու տնտեսական փլուզումը համեմատել է Տիտանիկ նավի խորտակման հետ, բայց առանց երաժշտության՝ հայտնում է Ռոյթերը։

«Լիբանանը Տիտանիկն է առանց նվագախմբի», – ասել է Լը Դրիան Ֆիգարոյին տված հարցազրույցում։ «Լիբանանցիները խորտակվում են, բայց անգամ երաժշտություն չկա», – նշել է նա։

Դիտվել է՝ 1143

Մեկնաբանություններ