ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Թբիլիսին անհնար է համարում Հարավային Կովկասում վեցյակի հարթակ ստեղծելը

Թբիլիսին անհնար է համարում Հարավային Կովկասում վեցյակի հարթակ ստեղծելը
12.12.2020 | 21:56

Վրաստանի մասնակցությունը Ռուսաստանի հետ ցանկացած համատեղ ձևաչափում անհնար է, «քանի դեռ Ռուսաստանի Դաշնությունը չի կատարել իր միջազգային պարտավորությունները»՝ հայտարարել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Լաշա Դարսալիան՝ ի պատասխան տարածաշրջանում վեցյակի հարթակ ստեղծելու Էրդողանի նախաձեռնության:

Դարսալիան նշել է, որ Վրաստանն արդեն մասնակցում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ համագործակցության տարբեր տարածաշրջանային ձևաչափերի, և երկրում հասկանում են «գործընկերներին և բարեկամ երկրներին»՝ Հարավային Կովկասում կայունությունն ու խաղաղությունը խթանելուն ուղղված քայլերի հարցում:


«Ձևաչափերի առկայության համար, որտեղ Ռուսաստանը նույնպես ընդգրկված կլինի, անհրաժեշտ է, որ նա կատարի իր միջազգային պարտավորությունները, ինչը ենթադրում է առնվազն հրադադարի ռեժիմի պարտավորության կատարում, զորքերի դուրսբերում Վրաստանի տարածքից, փախստականների վերադարձի գործընթացի սկիզբ և այլն», – նշել է Դարսալիան:

Դիտվել է՝ 3769

Մեկնաբանություններ