ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

ԱՄՆ Սենատը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձև է ընդունել

ԱՄՆ Սենատը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձև է ընդունել
12.12.2020 | 15:01

ԱՄՆ Սենատը Թուրքիայի դեմ CAATSA տեսակի պատժամիջոցներ կիրառելու բանաձև է ընդունել: Ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված բանաձևը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ է նախատեսում` կապված ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ, ԱՄՆ նախագահն իրավունք ունի վետո կիրառել բանաձևի դեմ: CAATSA տեսակի պատժամիջոցները նախատեսված են Իրանի, Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի քաղաքացիների ու նրանց պատկանող ընկերությունների, նրանց հետո համագործակցող այլ անձանց, կազմակերպությունների և երկրների համար:

Դիտվել է՝ 1742

Մեկնաբանություններ