Հայաստանը բոլոր հիմքերն ուներ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը վերջերս տեղի ունեցած պատերազմի ժամանակ՝ Sputnik Արմենիա մուլտիմեդիալ հարթակում Երևան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ հայտարարեց ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Նա կարծում է, որ ի տարբերություն 2016-ի ապրիլյան պատերազմի, որն ավարտվել է երեքուկես օրում, ներկայիս պատերազմը շատ ավելի երկար է տևել: Ադրբեջանը երեք անգամ խափանել է հումանիտար զինադադարի պայմանավորվածությունները։ Դա, ըստ Նալբանդյանի, բավական էր, որ Երևանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, և դա «կարող էր օգուտ տալ»։
Նա հիշեցրել է, որ երկար տարիներ Հայաստանը ձեռնպահ է մնացել նման քայլից, քանի որ միջազգային հանրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ասում էին, որ ճանաչումը կվտանգի բանակցությունների հետագա ընթացքը: