ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Արա Այվազյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ ազգային պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահի հետ

Արա Այվազյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ ազգային պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահի հետ
09.12.2020 | 20:41

ԱԳ նախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 9-ին հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի ազգային պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Ֆրանսուազ Դյումայի հետ, որին ներկա էին նաև Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խորհրդի պատգամավորները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրադրությանը և դրա հետևանքների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին:


Նախարար Այվազյանը բարձր է գնահատեց Ֆրանսիայի ԱԺ կողմից օրեր առաջ ընդունված բանաձևը՝ որպես կարևոր հանգրվան Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման և արցախյան հիմնահարցի արդարացի լուծման գործընթացում: Անդրադառնալով Արցախի ժողովրդի դեմ Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական ներգրավվածությամբ իրականացված ադրբեջանական ագրեսիային՝ Արա Այվազյանը բարձր է գնահատել պատերազմի առաջին օրվանից Ֆրանսիայի և ֆրանսիացիների համերաշխությունն Արցախին և հայ ժողովրդին: Անդրադառնալով Արցախում ստեղծված հումանիտար աղետի հասցեագրման հրատապությանը՝ նախարարն ընդգծեց տեղահանված արցախահայության՝ իրենց բնակության վայրեր վերադառնալու համար պայմանների ստեղծումը, արցախահայության իրավունքների և շահերի վերականգնումը և պաշտպանությունը: Երկուստեք ընդգծվել է նաև Արցախի՝ ադրբեջանական վերահսկողությանն անցած տարածքներում պատմամշակութային, կրոնական ժառանգության պահպանման կարևորությունը:


Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են հայ-ֆրանսիական հարաբերությունների բարեկամական առանձնաշնորհյալ բնույթը:

Դիտվել է՝ 1357

Մեկնաբանություններ