Դեկտեմբերի լույս 3-ի գիշերը 95 տարեկանում վախճանվել է Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ՛Էստենը՝ հաղորդել են ֆրանսիական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով պետության նախկին ղեկավարի շրջապատին: Ժիսկար դ՛Էստենը մահացել է Լուար եւ Շեր դեպարտամենտում գտնվող իր կալվածքում: Նոյեմբերին նրան հոսպիտալացրել էին սրտի անբավարարության պատճառով, նախկին նախագահն սկսել Էր ապաքինվել, եւ նրան դուրս գրեցին հիվանդանոցից: Ժիսկար դ՛Էստենը Ֆրանսիայի նախագահն է եղել 1974-1981-ին: