ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ներկայումս Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը հետևողականորեն իրականացվում է: Նա ընդգծել է, որ շփման գծում և Լաչինի միջանցքի երկայնքով խաղաղապահներ կան:
«Բոլորին հայտնի է, որ Ռուսաստանի կողմից ձեռնարկվել են ակտիվ միջնորդական ջանքեր՝ ղարաբաղյան հակամարտության գոտում արյունահեղությունը դադարեցնելու, ամբողջական հրադադարի հասնելու և կայունացման գործընթացը սկսելու համար: Միևնույն ժամանակ, մենք հետևում էինք ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեռք բերած հիմնական պայմանավորվածություններին, մասնավորապես համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև», - նշել է ՌԴ նախագահը ՀԱՊԿ գագաթաժողովում: