ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարները խորհրդի նիստում դեկտեմբերի 1-2-ին տեսակոնֆերանսի ձևաչափով, կքննարկեն աշխարհում Ռուսաստանի ռազմական դիրքերի ամրապնդումը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում և Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում՝ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Նախարարները կքննարկեն, թե մենք ինչ կարող ենք անել՝ ի պատասխան ռուսական ռազմական գործունեության ընդլայնման», - ասել է նա: «Ռուսաստանն արդիականացնում է իր միջուկային զինանոցը և նոր հրթիռներ է տեղակայում՝ նոր ուժեր տեղակայելով Հեռավոր հյուսիսից դեպի Լիբիա և Սիրիա: Մենք նաև տեսնում ենք ռուսական ռազմական ներկայության աճ Լեռնային Ղարաբաղի և Բելառուսի ճգնաժամերի հետևանքով»: