Նեապոլի քաղաքապետ Լուիջի դե Մաջիստրիսը հայտարարել է, որ «Նապոլի» ֆուտբոլային ակումբի «Սան Պաուլո» մարզադաշտը կվերանվանվի ու, ի հիշատակ Մարադոնայի, այսուհետ կկրի մեծանուն ֆուտբոլիստի անունը։ «Բազմաթիվ հրաշալի առաջարկներ են եղել, սակայն վերջնահաշվում մարզադաշտը կունենա «Դիեգո Արմանդո Մարադոնա» անվանումը»,- Ինստագրամում հայտնել է նա։
Հիշեցնենք, որ լեգենդար ֆուտբոլիստը «Նապոլիի» կազմում հանդես է եկել 1984-1991 թվերին, երկու անգամ հռչակվել է երկրի չեմպիոն, մեկական անգամ դարձել Իտալիայի գավաթակիր ու սուպերգավաթակիր, ինչպես նաև հաղթել ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում։
Թերևս ոչ ավելորդ ևս մեկ տեղեկություն։ Ֆուտբոլային աշխարհը խոր պատկառանքով է երկնային արքայություն Ճանապարհ դնում ֆուտբոլի բոլոր ժամանակների մեծագույն լեգենդներից մեկին, սակայն Իտալիան այն անում է առանձնահատուկ մասշտաբայնությամբ։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ