ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ջոնսոնը կարող է փոխել Բրիտանիայի ԱԳ նախարարին

Ջոնսոնը կարող է փոխել Բրիտանիայի ԱԳ նախարարին
28.11.2020 | 15:03

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը 2021-ին կարող է փոխել ԱԳ նախարարին՝ հայտնում է Financial Times- ը: Կառավարությունում նախատեսվում են կադրային փոփոխություններ: Լրատվամիջոցները նշում են, որ Դոմինիկ Ռաբին կարող է փոխարինել Ֆինանսների նախկին նախարար Սաջիդ Դեյվիդը: Ռաբը կարող է նշանակվել հատուկ առաջադրանքներով նախարարի՝ Լանկաստերի դքսության կանցլեր Մայքլ Գոուվի փոխարեն:

Դիտվել է՝ 2932

Մեկնաբանություններ