ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Սեմյոն Պեգով. Հադրութն ավելի շատ ռազմական կորուստ էր, քան քաղաքական

Սեմյոն Պեգով. Հադրութն ավելի շատ ռազմական կորուստ էր, քան քաղաքական
25.11.2020 | 22:11

«Քչերն էին սպասում, որ դիվերսանտները անտառային ճանապարհով կմտնեն Հադրութ»՝ ասել է WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը մամուլի ասուլիսի ժամանակ՝ խոսելով Հադրութի մասին։

Ռազմական լրագրողն ասել է նաև, որ որոշակի սխալներ են եղել ոչ այնքան հետախուզական տվյալների ոլորտում, որքան պաշտպանական գծի դասավորվածությունում. «Կարծում եմ, որ դա ռազմական կորուստ էր, քան քաղաքական: Քաղաքի համար մեկ շաբաթից ավելի կռիվներ էին ընթանում: Սկզբից մտել էին դիվերսանտները, նրանցից ոմանք հայկական զինվորական համազգեստով էին, կարողանում էին կենցաղային մակարդակով շփվել հայերենով, հիմա ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այդպիսինները կան: Հետո դուրս բերվեց մոբիլիզացված զորքը: Քաղաքը մաքրում էին Արցախի պաշտպանության բանակի հատուկջոկատայինները, որպեսզի չսպանեն սեփական զինվորներին այդ խառնաշփոթում, երբ հակառակորդը Արցախի պաշտպանության բանակի համազգեստով է: Դա ավելի շատ նման էր հակաահաբեկչական գործողության: Այլ հարց է, որ հատուկջոկատայինները մտնում, մաքրում էին քաղաքը, այնտեղ չէին մնում դիվերսանտներ և սկսվում էր զանգվածային հրետանային կրակ, բացի այդ էլ իրար հետևից գալիս էին ԱԹՍ-ները: Դա ես ինքս եմ տեսել»։ Պեգովն ասում է՝ իմաստ չկար քաղաքում այդքան մարդկանց թողնել կրակի տակ: «Այդ պահին, հատուկջոկատայինները հետ էին քաշվում, քաղաք էին մտնում հերթական դիվերսանտները, իհարկե այդ ժամանակ կրակը դադարում էր` սեփական կենդանի ուժին վնաս չհասցնելու նպատակով, նորից մտնում էին հատուկջոկատայինները: Եվ այսպես քաղաքի փոխանցումը ձեռքից ձեռք մի քանի օր չէ, որ տևել է»,- ասաց ռազմական լրագրողը։

Պեգովը հավելեց, որ Ադրբեջանի տեխնիկան ու կենդանի ուժը ավելի շատ էր և ի վերջո քաղաքը անցավ նրանց հսկողության տակ: «Հիմա ինձ համար դժվար է ասել ամսաթիվը, բայց հստակ է, որ դա էլ չի համընկել Ալիևի հայտարարության հետ։ Ալիևի հայտարարությունից հետո ես ամենաքիչը 3 անգամ եղել եմ քաղաքում: Քաղաքը Ադրբեջանի հսկողության տակ է անցել նրանց նախագահի հայտարարությունից մոտ 10 օր հետո»,- ասուլիսի ժամանակ հայտնեց Սեմյոն Պեգովը։

Դիտվել է՝ 3669

Մեկնաբանություններ