Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

«Թուրքիայի նկատմամբ ռազմատնտեսական պարիտետին հասնելը 10 մլն հայության համար իրատեսական է»

«Թուրքիայի նկատմամբ ռազմատնտեսական պարիտետին հասնելը 10 մլն հայության համար իրատեսական է»
19.11.2020 | 15:13

Տնտեսագետ Կարեն Ադոնցը գրել է.


Երբ մշակում էի Հայաստանի տնտեսության զարգացման ռազմավարությունը՝ դեռ 90-ականների կեսերին, հիմքում դրված էր մեկ նպատակ՝ հնարավորինս արագ մոտենալ Թուրքիայի նկատմամբ ռազմատնտեսական պարիտետի։ Այն ժամանակ արդեն տեսանելի էր, որ Հայաստանի եւ հատկապես Արցախի անվտանգության գլխավոր երաշխիքը դա ռազմատնտեսական հավասարակշռվածության ապահովումն է, ամեն գնով։ Ակնհայտ է, որ Արցախյան առաջին պատերազմի հաղթական ոգին տոգորված էր նաեւ Արեւմտյան Հայաստանի կորցրած հողերը ետ բերելու հայրենասիրական մղումով։ Բայց այսօր, դա արդեն չկա՝ 26 տարին դրա համար ավելին էր, քան բավարար։


Իրական կյանքում, մենք սկսեցինք շարժվել լրիվ հակառակ ուղղությամբ։ Օրինակ՝ «առանց Ղարաբաղի հարցի լուծման Հայաստանը չի զարգանա», «Աղդամը մեր հայրենիքը չէ», «Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք է» արտահայտությունները վկայում են, որ նույնիսկ հիմա, մենք խորքային չենք պատկերացնում՝ ոչ հայոց պետականության էությունը, ոչ էլ այս տարածաշրջանում անվտանգության բովանդակությունը։ Մի պահ պատկերացրեք՝ ի՞նչ տեղի կունենար, եթե Ռուսաստանի որեւէ նախագահ ասեր՝ Կուրիլյան կղզիները մեր հայրենիքը չեն, դժբախտ, դժգույն կղզիներ են, ճապոնացիներին վերադարձնենք, զարգացման մեծ հեռանկար կբացվի եւ այլն, եւ այլն։
Թուրքիայի նկատմամբ ռազմատնտեսական պարիտետին հասնելը 10մլն հայության համար, պրակտիկ առումով, իրատեսական է՝ ես դրա վրա աշխատել եմ գիտեմ՝ 15-20 տարի համախմբված, միասնական, հստակ ծրագրավորված, համառ աշխատանքը կտար բացառիկ արդյունք։


Մենք մտել ենք աշխարհաքաղաքական «կաթսայի» մեջ ու արդեն մեծ նշանակություն ունի թե ով է նստած «վերին աթոռին»։ Եթե հիմա չշարժվեցինք նշածս ռազմավարությամբ, ապա դժվար կլինի ունենալ եւ պահպանել այն, ինչը ամուր իրավական հիմքերով մերն է։
ԼՂՀ-ը իր բուն սահմաններով, ուշ թե շուտ ճանաչվելու է միջազգային հանրության կողմից, եթե մենք արագ ամրանանք՝ ռազմատնտեսական առումով ու տանենք խելացի դիվանագիտական աշխատանք։


Չափազանց կարեւոր է սթափ եւ առանց ավելորդ լարվածության հետամուտ լինել եռակողմ համաձայնագրի բոլոր կետերի ճշգրիտ կատարմանը։
Եվ վերջում՝ եթե մենք շեշտը դրեցինք մեր տնտեսության արագ զարգացման վրա, հաստատապես շահելու ենք։ Եթե շարունակենք նույն բարձիթողի կյանքով ապրել՝ հաստատ տանուլ ենք տալու ամեն բան։

Դիտվել է՝ 2894

Մեկնաբանություններ