Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Աշոտ Մինասյան. Պատերազմ հաղթած հրամանատարներին մեկուսացրին, իսկ փախչող զինվորականներին, մի բլրակ գրավողներին գեներալի ու Ազգային հերոսի կոչումներ էին շնորհում

Աշոտ Մինասյան. Պատերազմ հաղթած հրամանատարներին մեկուսացրին, իսկ փախչող զինվորականներին, մի բլրակ գրավողներին գեներալի ու Ազգային հերոսի կոչումներ էին շնորհում
18.11.2020 | 13:25

Պատերազմի սկսվելուց առաջ Հայաստանում փորձեցին աշխարհազոր ձևավորել, պահեստի սպաներիս հրավիրեցին ՊՆ, ներկայացրին աշխարհազորի կանոնակարգը, ու այդ ժամանակ ես ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին հարցրի՝ ինչո՞ւ գրված չէ նաև Արցախի պաշտպանության մասին, փաստաթուղթը միայն ՀՀ-ին էր վերաբերում:

«Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ պատմել է «Սիսական» ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանը: «Երկրի վարչապետը Գորիսում համայնքապետերին ասում էր՝ պաշտպանեք Սյունիքը, և համայնքապետերն սկսեցին զինել մարդկանց։ Ես այդ ժամանակ Արցախում էի ու զգացի, որ թիկունքում խուճապ է ձևավորվում, դա արվում էր հենց վարչապետի ձեռամբ։ Թիկունքում խուճապային տրամադրությունն սկսվել էր, երբ մենք դեռևս չէինք հանձնել Ֆիզուլին, Զանգելանը, Կուբաթլուն, Ջաբրայիլը»,- ասել է ազատամարտիկը: Ըստ Մինասյանի՝ ամեն օր ասում էին՝ հաղթում ենք, բայց վայ-հրամանատարների ու ղեկավարների միջոցով խուճապ սարքեցին, այսօր էլ մեղքը զորքի վրա են բարդում. «Փախնող հրամանատարներին գեներալ են կարգում, մի բլրակ գրավողին Ազգային հերոսի կոչում են տալիս։ Սա ի՞նչ խամաճիկների թատրոն է։ Ինչպե՞ս են նայելու զոհվածների ընտանիքների անդամների աչքերին։ Մեզ ասպարեզ չեն տվել գործելու, փառահեղ ճանապարհ անցած հերոս տղաներին չթողեցին մարտի»:


Ռազմական գործչի կարծիքով՝ պատերազմով անցած, հաղթած հրամանատարներին միտումնավոր մեկուսացրել են, նրանց փորձը չի օգտագործվել. «Ինչպես մասնատեցին ժողովրդին, բաժանեցին սևերի և սպիտակների, այդպես էլ կազմալուծեցին բանակը։ Նրանք կարողացան զինվորների ծնողների խաբել, կուրացնել մի հատիկ ելակով։ Այնքան սուտ են ասել, արդեն մոլորվել են ստերի մեջ։ Զոհերի մասին իրականությունն առայսօր չեն ասում, քանի որ իրական թվերն ասելու դեպքում ծնողները գնալու և պահանջելու են իրենց որդիների աճյունները»:

Աշոտ Մինասյանի պնդմամբ՝ բանակում կոորդինացում, ճիշտ ղեկավարում գոյություն չուներ, այստեղից ուղարկված զորքը չէր հասնում տեղ. «Նիկոլ Փաշինյանը գնաց, Նուբարաշենում հանդիպեց կամավորականներին։ Նրանցից քանի՞սը հայտնվեց ռազմաճակատում, բոլորը ծափ տվողներ էին։ Այս ղեկավարների հետ, այս ԱԺ-ով ունակ չենք պայքարել հաջորդ պատերազմներում։ Սա մեր երրորդ պատերազմն է, բայց իմ վերջինը չէ։ Եթե դատված չլինեմ, չորրորդին էլ կմասնակցեմ, բայց ոչ այս իշխանության հրամանատարությամբ։ Մեզ պետք է պետություն ղեկավարելու, ճիշտ բանակցություններ վարելու, բարեկամ երկրների հետ լեզու գտնելու ունակ ղեկավար։ Այս մարդը պատրաստակամ չէր, նրա օրոք մենք կդառնանք Թուրքիայի վիլայեթ»:


Ազատամարտիկի պնդմամբ՝ Արցախի 80 տոկոսը ծախեցին, բայց այսօր խոսում են ԱԺ-ի կոտրված բռնակներից: «Շուշին Նիկոլի տեսակը չէ։ Նրանք արմատներից կտրված մարդիկ են։ Շուշին մեր արմատների իրական պատկերն է, մեր քաղաքային կոլորիտը։ Պատերազմի խայտառակության գագաթնակետը Շուշիի հանձնումն է, Քարվաճառի անարյուն հանձնումը։ Աննա Հակոբյանն այսօր դիրքերից իջե՞լ է, թե՞ որոշել է Քյոխի նման մնալ ու զոհվել այնտեղ»,- ամփոփել է պահեստազորի գնդապետը:

Դիտվել է՝ 4205

Մեկնաբանություններ