Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Պուտին. Շուշիի հանձնման հարցը մինչ այս պատերազմը չի քննարկվել, իսկ ԼՂ կարգավիճակն ապագայի հարց է

Պուտին. Շուշիի հանձնման հարցը մինչ այս պատերազմը չի քննարկվել, իսկ ԼՂ կարգավիճակն ապագայի հարց է
18.11.2020 | 13:15

Հայաստանի վարչապետը դավաճան չէ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը ապագայի հարց է, Շուշիի հանձնման հարցը մինչ այս պատերազմ չի քննարկվել:

Россия-24-ի եթերում Պուտինը նշել է. «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը դեռ որոշված չէ: Մենք պայմանավորվել եք, որ պահպանում ենք ստատուս քվոն, իսկ ինչ կլինի առաջիկայում` պետք է որոշել: Կարծում եմ, որ եթե բարենպաստ պայմաններ ստեղծվեն, այսինքն` վերականգնվեն հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդ թվում՝ ժողովուրդների միջև կենցաղային մակարդակում, դրանք նաև կստեղծեն պայմաններ, որոնք թույլ կտան որոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը»:

Ռուսաստանի նախագահը որոշ մանրամասներ է հայտնել պատերազմին զուգահեռ բանակցային գործընթացից, որն ավարտվել էր նոյեմբերի 9-ին ստորագրված, Հայաստանի համար, մեղմ ասած, ոչ բարենպաստ համաձայնագրով։ Պուտինը ասել է, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկզբում հրաժարվել էր ընդունել հոկտեմբերի 15-20-ին հրադադարի մասին առաջարկը, երբ Ադրբեջանի բանակը գրավել էր Լեռնային Ղարաբաղի հարավում գտնվող մի փոքր հատված դեռևս:

«Ընդհանուր առմամբ ինձ հաջողվեց համոզել Ալիևին, որ կարելի է դադարեցնել ռազմական գործողությունները, բայց նրա կողմից պարտադիր պայման էր փախստականների վերադարձը, այդ թվում՝ Շուշի։ Ինձ համար անսպասելիորեն մեր հայ գործընկերների դիրքորոշումն այնպես ձևակերպվեց, որ դա նրանց համար անընդունելի է։ Եվ վարչապետ Փաշինյանն ինձ ուղղակի ասաց, որ դրանում վտանգ է տեսնում Հայաստանի և Ղարաբաղի շահերի համար։ Ինձ համար հիմա էլ այնքան էլ հասկանալի չէ, թե որն էր այդ սպառնալիքը: Ենթադրվում էր, որ խաղաղ բնակիչները կվերադառնան Շուշի, հայկական կողմը պահպանում էր վերահսկողությունը Ղարաբաղի տարածքի այդ մասի նկատմամբ, ներառյալ Շուշին, և նկատի ունենալով մեր խաղաղապահների առկայությունը, իսկ մենք արդեն այդ ժամանակ պայմանավորվել էինք Հայաստանի և Ադրբեջանի հետ», - ասել է ՌԴ նախագահը։

Պուտինի ներկայացմամբ՝ այդ ժամանակ Փաշինյանն ասել էր, որ Երևանը չի կարող գնալ դրան, և հայտարարել էր պայքարը շարունակելու և պատերազմելու պատրաստակամության մասին. «Այդ պատճառով նրա հասցեին ինչ-որ դավաճանության մասին մեղադրանքները ոչ մի հիմք չունեն։ Այլ բան է` դա ճիշտ, թե սխալ որոշում էր։ Դավաճանության մասին խոսք լինել չի կարող»:


Պուտինը նաև ընդգծել է, որ Շուշի քաղաքի հանձնելու հարցը մինչև ղարաբաղյան այս պատերազմը երբեք չի դրվել: Պուտինի խոսքերից նաև պարզ է դառնում, որ ռուսաստանցի խաղաղապահների հարցը Մոսկվան Բաքվի հետ համաձայնեցրել էր դեռևս հոկտեմբերի 20-ին։
Հարցին՝ ի՞նչ կլինի, եթե Հայաստանում քաղաքական գործընթացների հետևանքով փոխվի ղեկավարությունը, և Երևանը չհամաձայնի իրականացնել հայտարարության կետերը, Ռուսաստանի նախագահն արձագանքել է, որ նման քայլը ինքնասպանություն կլինի Հայաստանի համար։ Պուտինը, անդրադառնալով այն հարցին, թե ինչու չի միջամտել ՀԱՊԿ-ը, ըստ էության կրկնել է այն, ինչ ասում էր Մոսկվան երկու ամիս շարունակ։ Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքով, Պուտինի խոսքով, եղել է Ադրբեջանի անբաժանելի մասը, և ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել, քանի դեռ չէին հարձակվել Հայաստանի տարածքի վրա։ ՌԴ նախագահը ասել է, որ ըստ էության Անկարան միջազգային նորմեր չի խախտել և բաց հայտարարել է Ադրբեջանին ամբողջությամբ աջակցելու մասին։
Հայաստանի ներքաղաքական իրավիճակին անդրադառնալով՝ Պուտինն ընդգծել է, որ պատերազմի վտանգի տակ գտնվող երկիրը չի կարող պառակտված լինել ներսից, և որ հարկավոր է միավորել հանրությանը, այլ ոչ թե մասնատել։


Ռուսաստանի ղեկավարն այսօր խոսել է նաև ղարաբաղյան հակամարտության պատճառների մասին, խոսել է Սումգայիթից և ակնարկել, որ եթե Հայաստանը ճանաչեր Ղարաբաղի անկախությունը, իրավիճակը կարող էր ուրիշ լինել` որպես օրինակ բերելով Աբխազիան, Հարավային Օսիան և Ղրիմը։
Հարցազրույցում Պուտինը անդրադարձել է նաև թուրք խաղաղապահներին՝ ասելով, որ հաշվի առնելով Ցեղասպանությունը՝ հնարավոր չէ պատկերացնել, որ հայերը հանդուրժեն թուրք զինվորականներին Լեռնային Ղարաբաղում, և սա կարող է հանգեցնել համաձայնագրի իրագործման տապալմանը: Նրա խոսքով՝ Մոսկվան և Անկարան պայմանավորվել են միայն համատեղ մոնիթորինգային կենտրոնի մասին, որը կվերահսկի իրավիճակը Ղարաբաղում անօդաչու թռչող սարքերի միջոցով, իսկ թե որտեղ կլինի տեղակայված այդ կենտրոնը, պետք է որոշի Բաքուն:


Թուրքիայի խորհրդարանը նախօրեին հավանություն է տվել Ադրբեջան զորք ուղարկելու նախագահ Ռեջեփ Էրդողանի հրամանագրին: Փաստաթուղթը ենթադրում է Թուրքիայի զինված ուժերի զինծառայողներին Ադրբեջան ուղարկել մեկ տարի ժամկետով:

Դիտվել է՝ 4585

Մեկնաբանություններ