«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Արամ Վարդևանյան. 40 օր որդիների հետ կռված հրամանատարին ձերբակալել են Փաշինյանի սպանության նախապատրաստության կասկածանքով

Արամ Վարդևանյան. 40 օր որդիների հետ կռված հրամանատարին ձերբակալել են Փաշինյանի սպանության նախապատրաստության կասկածանքով
15.11.2020 | 14:50

Ազատամարտիկ Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության յուրացման և 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով՝ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Մինասյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։

Նա արձանագրեց, որ չի կարող լուրջ վերաբերել կասկածանքին, դժվարությամբ, բայց, այդուհանդերձ, հույս հայտնեց, որ նշվածը կասկածանքով կսահմանափակվեն, քանի որ իշխանության յուրացումը կոնկրետ հանցակազմ է, որի նախապատրաստությունն ինքնին զավեշտ է, որովհետև իշխանության յուրացման նախապատրաստում որպես այդպիսին հնարավոր չէ պատկերացնել։ Փաստաբանը հայտնեց, որ ձերբակալման որոշման դեմ բողոք է ներկայացվել։ Փաստաբանի խոսքով՝ որևէ փաստական տվյալ չի ներկայացվել, նույնիսկ՝ բանավոր հարցմամբ, մինչդեռ, անձին արգելանքի վերցնելու պահից պետք է վկայակոչվեն ոչ միայն իրավական հիմքերը, այլև՝ փաստական որոշակի տվյալներ և նույնիսկ փաստաբանի բանավոր խնդրանքի դեպքում որևէ տեղեկություն չի տրամադրվել։ Ավելին՝ ձերբակալման հիմքում ընկած է անձի փախուստի կանխելը, մինչդեռ, Մինասյանը 40 օր` իր որդիների հետ եղել է առաջնագծում։ «Եթե մեր ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտը պատկերացնում է, որ ԶՈՒ գնդապետ, Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշան կրողը, երեք պատերազմերի մասնակիցը կարող է դիմել փախուստի, ես ուղղակի ցավում եմ նման մտածողություն ունեցող մարդկանց համար»,- ասաց Վարդևանյանը։


Նրա փոխանցմամբ՝ Մինասյանը ցուցմունք չի տվել, բայց հայտարարությամբ է հանդես եկել՝ արձանագրելով, որ նշվածը քաղաքական հետապնդում է։
Բացի դա՝ պաշտպանը նշեց, որ առավոտյան ժամը 10։30-ից փորձել է ներգրավվել որպես պաշտպան և հնարավորույուն է ունեցել ներգրավվել միայն 14։44-ի սահմաններում, քանի որովհետև ԱԱԾ գործընկերները պարբերաբար ձգձգում էին մինչև այն պահը, երբ փաստաբանը, ներգրավված չլինելով, մուտք գործեց ԱԱԾ։
Պաշտպանը գտնում է, որ դա արվել է ձերբակալման որոշման իրավաչափության բողոքարկման հնարավորությունը ձգձգելու համար։

Դիտվել է՝ 3877

Մեկնաբանություններ