Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

ՊՆ-ն առաջիկայում պաշտոնական պարզաբանում կտա զենքի անօրինական վաճառքի հարցով

ՊՆ-ն առաջիկայում պաշտոնական պարզաբանում կտա զենքի անօրինական վաճառքի հարցով
15.11.2020 | 14:32

Համացանցում շրջանառվող տեղեկությունը զենքի վաճառքի մասին լկտի սուտ է և մանիպուլացիա, որի նպատակն է վարկաբեկել ՊՆ-ն՝ ֆեյսբուքում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

«Շրջանառվող փաստաթղթերը, որոնց հիման վրա կառուցվում է թեզը, հիմնականում կեղծ են: Ցանկացած հետաքննող լրագրող՝ ինչպես ՀՀ համապատասխան մարմններին, այնպես էլ մատնանշված պետություններին կարող է ուղարկել հարցումներ և համոզվել, որ ամբողջը հորինվածք է: Առաջիկայում կտրվի պաշտոնական պարզաբանում», - գրել է Ստեփանյանը:

Դիտվել է՝ 2753

Մեկնաբանություններ