Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Վեր­ջին մեկ ժա­մու՞մ հաս­կա­ցավ, որ գո­նե Ստե­փա­նա­կեր­տը պի­տի փր­կել

Վեր­ջին մեկ ժա­մու՞մ հաս­կա­ցավ, որ գո­նե Ստե­փա­նա­կեր­տը պի­տի փր­կել
13.11.2020 | 00:44

Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած ղե­կա­վար պի­տի բա­նա­կում ծա­ռա­յած լի­նի, պի­տի վա­ռո­դի հո­տը զգա­ցած լի­նի։ Պա­տե­րազ­մող երկ­րի (ո­րը շր­ջա­պատ­ված է մշ­տա­կան թշ­նա­մի­նե­րով) ղե­կա­վարն ի­րա­վունք չու­նի չհաս­կա­նա­լու տար­րա­կան բա­ներ, էլ չենք խո­սում ռազ­մա­կան ո­րո­շա­կի գի­տե­լիք­նե­րի մա­սին։ Այն պարզ պատ­ճա­ռով, որ գո­նե ռազ­մա­կան ղե­կա­վա­րու­թյան զե­կույց­նե­րից բան հաս­կա­նա, հաս­կա­նա, թե ինչ փու­լում են ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, ու մեկ օր հե­տո ինչ կա­րող է լի­նել։ Էլ չենք խո­սում ռազ­մա­կան ու պե­տա­կան գաղտ­նիք հա­մար­վող տե­ղե­կու­թյուն­ներն աջ ու ձախ շաղ չտա­լու մա­սին։


Երբ այ­սօր Նի­կոլ Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րում է, որ ե­թե չս­տո­րագ­րեր ե­ռա­կողմ այս խայ­տա­ռակ հա­մա­ձայ­նա­գի­րը, կկորց­նեինք նաև Ստե­փա­նա­կեր­տը, կա­րող է այդ ան­հե­թե­թու­թյու­նը հրամց­նել իր «ֆեյ­քե­րին», բայց ոչ գի­տա­կից մարդ­կանց։ Զին­վո­րա­կան ղե­կա­վա­րու­թյան զե­կույց­նե­րը հա­մադ­րե­լով, Փա­շի­նյա­նը միայն վեր­ջին մեկ ժամ­վա ըն­թաց­քու՞մ հաս­կա­ցավ, որ գո­նե Ստե­փա­նա­կեր­տը պի­տի փր­կել, չկա՞ր գո­նե ա­ռա­ջի­կա օ­րե­րի տես­լա­կան, ի­մա՝ ինչ կլի­նի, ե­թե այդ տեմ­պե­րով ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը շա­րու­նակ­վեն։ Ռազ­մա­կան գոր­ծը խիստ հա­վա­սա­րակշ­ռու­թյուն և խո­րի­մա­ցու­թյուն է պա­հան­ջում. պե­տու­թյան ղե­կա­վա­րը կա­րող է բուն գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մա­սին մեծ պատ­կե­րա­ցում­ներ չու­նե­նալ, բայց պի­տի հաս­կա­նա գո­նե այն­քան, որ կա­րո­ղա­նա դրանց հի­ման վրա կա­ռու­ցել դի­վա­նա­գի­տա­կան այն քայ­լե­րը, ո­րոնք իր պե­տու­թյան շա­հե­րից են բխում, ո­րոնք մանևրե­լու հնա­րա­վո­րու­թյուն կտան, իսկ եր­կի­րը հնա­րա­վո­րինս քիչ կո­րուստ­նե­րով դուրս կգա ծանր ի­րա­վի­ճա­կից։ Բայց մեր բախտն այս հար­ցում էլ չի բե­րել։ Պե­տու­թյան ղե­կա­վա­րը ռազ­մա­կան գոր­ծից հաս­կա­նում է այն­քան, որ­քան դի­վա­նա­գի­տու­թյու­նից։


Այլ բան է, որ Փա­շի­նյա­նին ոչ թե ո­չինչ չեն հու­շել զին­վո­րա­կան­նե­րի զե­կույց­նե­րը, այլ ի սկզ­բա­նե դրանք ընդ­հան­րա­պես չեն հե­տաք­րք­րել նրան, ո­րով­հետև մտ­քում այլ ծրագ­րեր է ու­նե­ցել։ Նա գի­տակ­ցա­բար պա­տե­րազ­մը հասց­րել է մի կե­տի, երբ Շու­շիի բա­նա­լի­նե­րը կտր­վեն թշ­նա­մուն, հե­տո միայն կս­տո­րագր­վի կա­պի­տու­լյա­ցիա­յի փաս­տա­թուղ­թը։ Իսկ սա մեկ բա­ռով նշա­նա­կում է՝ դա­վա­ճա­նու­թյուն։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 6690

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ