ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է․
«Բարբարոսությունն ու ահաբեկչությունն ամբողջությամբ կլանել են մեր միջավայրը: Հիմա էլ Վիեննայում։ Խորապես ցնցված եմ այս սարսափելի հարձակումից: Լիակատար համերաշխությունս եմ հայտնում Ավստրիայի մեր բարեկամներին։ Մեր հայրենակիցներն Արցախում պայքարում են Թուրքիայի կողմից հովանավորվող ահաբեկիչների և նրանց ծառայություններից օգտվող Ադրբեջանի դեմ»։