Ստեփանակերտում գիշերը հանգիստ է եղել, օդային տագնապի ազդանշան չի միացել։ Քաղաքում հանգիստ է եղել նաև երեկոյան։ Այսօր առավոտյան 08։00-ից հետո հեռվում պայթյունի ձայներ են լսվել։ Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն ընդհանուր առմամբ խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը։ Սակայն, լուսադեմին ադրբեջանական կողմը վերսկսել է գործողությունները և «Սմերչ» կայանքից կրակ բացել Մարտունի և Շուշի քաղաքների ուղղությամբ։ Տուժածներ չկան։ Մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է։