Արդեն երրորդ օրն է, ինչ ադրբեջանական զինված ուժերի սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով վառվում են համայնքապատկան անտառային ծածկույթները՝ 150 հա տարածք, տեղեկացնում է Մարտունու շրջանի Ննգի համայնքի ղեկավարը:
Նրա խոսքով` մշտական նշանառության տակ են պահվում Ննգին ու հարակից տարածքները։ Այսօրվա հրետակոծության ընթացքում մարդկային կորուստներ չկան: